«Հասկացնում են, որ այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Սա շինծու, սարքած գործ է Ծառուկյանի հանդեպ, ես արդար եմ, մեղք չունեմ»,- երեկ դատարանում հայտարարում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ըստ էության՝ ձևակերպելով շինծու գործի էպիկրիզը:
Արդարադատությունը բռնաբարում են բոլորիս աչքի առաջ՝ ամենքիս հասկացնելով, որ այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու՝ կառավարության գլխավոր կաբինետը զբաղեցնողի քմահաճույքը:
Արդարադատությունը և բանականությունը, օրենքն ու բարոյականությունը հուշում էին, որ երեկ Ծառուկյանը տուն պետք է գնար ու այդ փաստը ժողովրդի մոտ մի փոքր հույս կարող էր ծնել արդարադատության հանդեպ:
Բայց էլ ինչ ֆարս՝ առանց արդարադատությանը ցույց տրված «դեղին քարտի». երեկ երկարաձգվեց Ծառուկյանի ընկեր ու բոլորիս մտերիմ Սեդրակ Առուստամյանի կալանքը, Ծառուկյանի խափանման միջոցի հարցը կքննարկվի նոյեմբերի 4-ին:
Սակայն խնդիրն այլևս ամսաթիվը չէ. քաղաքական միջավայր է պետք փոխել, եթե ուզում ենք մեր քաղկալանավոր ընկերները լինեն ազատության մեջ, ու եթե ձգտում ենք փշրված տեսնել ռեպրեսիվ մեքենայի մարդակուլ երախը»:

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
12600:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
80Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
88Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
93Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
165Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
112Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
112Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
99Երեկ, 18:36