Ողբերգական վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին

Օգոստոսի 3-ին, ժամը 19։49-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 89-րդ կմ-ին «Lexus RX 330» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Հ., ծնված 1979 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազալցակայանում կայանած «Volkswagen Jetta» և «Opel Astra G» մակնիշների ավտոմեքենաներին, այնուհետև՝ գազալցակայանի միջնապատին, ինչի հետևանքով միջնապատից մոտ 2 քմ հատված փլուզվել է։
«Lexus RX 330» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Մ․-ն (ծնված 1980 թ.) տեղում մահացել է, իսկ վարորդը հոսպիտալացվել է Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Ա․ Մ.-ի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգ
7220:30
Հութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի Մոխա նավահանգստային քաղաքը
19517:31
Երևանում՝ Կիևյան կամրջի տակ, Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին է հայտնաբերվել
10415:36
AliExpress-ից գնված զգեստի պատճառով ռուս աղջկա հարսանիքը չի կայացել
17515:31
Ավտովթար՝ Հանքավանում․ վարորդը տեղում մահացել է
10811:30
«Իրանը հարվածել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում տեղակայված մի քանի ինքնաթիռի»․ #CBS
30110:19
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ ՊՆ «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
185Երեկ, 20:12
Ռուսաստանում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտ է մահացել
404Երեկ, 12:25