«Անուշադրության պետք չէ մատնել ռուս-թուրքական վերջին հանդիպման հետևանքները». Ստյոպա Սաֆարյան
![]() 875 Երկուշաբթի, 08 օգոստոսի, 2022 թ., 10:54 Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը․ «Անուշադրության պետք չէ մատնել ռուս-թուրքական վերջին հանդիպման հետևանքները։ Էրդողանը գերազանցիկի նման կատարում է իր մասով պարտավորությունները. արդեն թուրքական բանկերը ներդրում են անում «Միր» քարտի մեջ, որը Պուտինի խնդրանքն է։ Էրդողանը մասնակիորեն Ռուսաստանից գազը գնելու է ռուսական ռուբլով, որը Պուտինի խնդրանքն է։ Արդեն հացահատիկից բեռնված երեք նավ ուկրաինական նավահանգիստներից դուրս են եկել Թուրքիա, այնտեղից դեպի Տրիպոլի, որը Ռուսաստանի ու ՄԱԿ ուզածն է հացահատիկային միջանցքի թեմայով։ Երկու օր է անցել, ու Էրդողանն այսքան արագ, գերազանցիկ անում է իր մասը։ Կասկածո՞ւմ եք, որ Պուտինն էլ իր մասը չի անելու կամ անում: Լաչինի հանձնումն առավելագույն երեք տարվա փոխարեն մինչև երկու տարին լրանալը հենց այն է, երբ օդանավում Էրդողանն ասել էր, թե Սրցախն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում է... Այսինքն՝ նա էլ գերազանցիկի նման կատարում է իր մասը... Թող ոչ մեկ չպաշտպանի այս հրեշավոր գործարքն ու չմեղադրի զոհին՝ հային...»: Աղբյուրը` Ստյոպա Սաֆարյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
