ԱՄՆ-ը չի աջակցում Թայվանի անկախության քայլին. Փենթագոն
![]() 1074 Երկուշաբթի, 08 օգոստոսի, 2022 թ., 22:42 ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քալը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի աջակցում Թայվանի անկախությանն ուղղված քայլին: Այս մասին նա հայտարարել է Փենթագոնի մամուլի ասուլիսում: «Մենք չենք աջակցում Թայվանի անկախության շարժմանը։ Մեր քաղաքականությունը չի փոխվել, դա աջակցություն է ստատուս քվոյին»,- ասել է նա։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Չինաստանի քաղաքականությունը փոխվել է, և Թայվանի նեղուցում վարժանքներով փորձում են ճանապարհ հարթել նոր ստատուս քվոյի համար։ Փենթագոնի ղեկավարի տեղակալը նաև նշել է, որ Թայվանի շուրջ իրավիճակի սրումը չի համապատասխանում կողմերից ոչ մեկի, ինչպես նաև ողջ համաշխարհային տնտեսության շահերին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Չինաստանի գործողությունները Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցից հետո անհանգստացնող են, սակայն նա Պեկինից «սխալ» գործողություններ չի սպասում։ Նրա խոսքով՝ Թայվան մեկնելու որոշումը կայացրել է անձամբ Փելոսին։ Թայվանի զինված ուժերը օգոստոսի 9-ին և 11-ին կղզու հարավում գտնվող Պինգտուն գավառում հրետանային զորավարժություններ կանցկացնեն՝ ի պատասխան Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի (PLA) զորավարժություններին Թայվանի մերձակայքում գտնվող ջրերում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
