«Արայիկ Հարությունյանի կերպարը պատասխանատվություն բարդելու համար իդեալական է». Տիգրան Աբրահամյան
![]() 953 Երեքշաբթի, 09 օգոստոսի, 2022 թ., 09:55 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ծանր իրադրության պայմաններում, ՀՀ իշխանությունը բացառապես մեկ ուղղությամբ է աշխատում՝ առկա և սպասվելիք ծանր կորուստները սրա կամ նրա վրա բարդելու՝ իրեն բնորոշ աշխատանքով։ Այս փուլում դա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է լինելու, իսկ երկարաժամկետ՝ հավաքական առումով, արցախցին։ Ճիշտ է՝ ավանդական գիծը պահպանվում է՝ «ամեն ինչի համար ռուսներն են մեղավոր», բայց Արայիկ Հարությունյանի կերպարը պատասխանատվություն բարդելու համար իդեալական է՝ հաշվի առնելով, որ մեծ թվով հարցերում Հարությունյանն իսկապես պատասխանատվության ահռելի բաժին ունի։ Ի դեպ, պատերազմը ծածկադմփոց անելու օպերացիայում Արայիկը, որպես «զոհ», իր կայուն տեղն ունենալու է՝ ուղղակի իր հերթը դեռ չի հասել՝ շարքում դեռ լիքը զինվորականներ կան։ Կառավարության նախորդ նիստում փաշինյանական կրկեսը, որում նա փորձում էր հանրությանը վստահեցնել, թե տեղյակ չէ՝ ինչո՞ւ է հանձնվում Բերձորը կամ ի՞նչ նոր ճանապարհ են ամիսներով կառուցել ադրբեջանցիները, հենց դրա մասին է վկայում։ Սրա մասին են խոսում նաև կուլիսներում ծավալվող թեժ զրույցները, որոնք ավելի շատ «մարտեր առանց կանոնների» մրցաշար են հիշեցնում։ Իսկ թե ինչ է սպասվում Արցախին և Հայաստանին, անկասկած, սրանց հետաքրքրում է զուտ իրենց իշխանությունը պահպանելու տեսանկյունից»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
