«Ի՞նչ ես արել, որ «Մարտական խաչ» ես ստացել, տղերքը պահել են բարձունքը, դու 17 կմ հեռու ես եղել»․ զոհվածի հայրը՝ Քյարամյանի մասին

«Վաշտի հրամանատարը՝ Վահանյան Սուրենը հոկտեմբերի 27-ին զոհվել է , դրանից հետո երեք օր տղաները մնացել են առանց հրամանատար, ոչ մի օգնություն չի գնացել իրենց, փուլ-փուլ տղերքը զոհվել են ու ինչո՞ւ, ով պիտի պատասխան տա դրա համար»,- ՊՆ-ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց զոհված զինծառայողի ծնողը։
Հարցին, թե գումարտակի հրամանատարը՝ Պավլիկ Քյարամայանը, տեղյակ եղել է իրավիճակին, տղամարդը պատասխանեց․ «Բա գումարտակի հրամանատարը որ տեղյակ չլիներ, ո՞վ էր տեղյակ լինելու։ Ինքը ասում է՝ օգնության եմ ուղարկել ինչ-որ մարդկանց։ Եթե տեղ չեն հասել , խի՞ ես թողել տղերքին վերևը, որ զոհվեն»,- նկատեց նա։
«Պավլիկ Քյարամյանի վրա քրեական գործ են հարուցել ու ոչ մի բան, առերեսում չի եղել, մենք պահանջում ենք՝ գա, մեր՝ ծնողների դեմ կանգնի ու պատասխանի հարցերին»,- նշեց նա։
«Լսել ենք, որ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան է ստացել, բայց՝ ինչո՞ւ, դա էլ է մեզ անհայտ։ Մենք ուզում ենք իրեն հարցնենք՝ խի՞ ես դու ստացել, դու ինչ ես արել, որ ստացել ես, տղերքն են կռվել, սաղիս էլ զայրացրել է, բա տղերքն իրանց կյանքի գնով պահել են բարձունքը, դու 17 կմ հետ ես եղել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ շենքի առջև։ Նրանք պահանջում են հանդիպել հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ, որին մեղադրում են իրենց որդիների զոհվելու մեջ։

Հորմուզի նեղուցում կործանված բեռնանավից թափված iPhone-ները հավաքում են տեղի բնակիչները (տեսանյութ)
7422:48
«Մենք պետք է ինչ-որ տեղից սկսենք». Զելենսկին՝ պատերազմի դադարեցման մասին
10422:18
«Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար». Արցախի հանրային խորհուրդը՝ Գուտերեշին
6821:48
«Սամվել Կարապետյանի նվերը՝ գյումրեցիներին․ Քըրք Քըրքորյանի փողոցն ամբողջությամբ բարեկարգվելու է». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
8120:54
«Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն». Սուրեն Սուրենյանց
7520:36
Ռուսաստանը հարձակվել է Լուցկի Kromberg & Schubert գործարանի վրա
14420:12
Հոկտեմբերի 17-ին Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է ավելի քան 200 չվերթ, ևս 200-ը հետաձգվել է
15419:24
«Մենք ուզում ենք, որ Հայաստանում հանքարդյունաբերական շղթաները հնարավորինս երկարեն». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8918:24