«Բյուջեի վերաբաժանումը միշտ էլ իշխանության առաջնահերթության ու գերատեսչությունների քաշային կարգի հարց է»․ Գոռ Մադոյան

Վերլուծաբան Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բյուջեի վերաբաժանումը միշտ էլ քաղաքական հարց ա, չեզոք խնդիր չկա: Ոչ էլ չեզոքություն կա էդ հարցում: Բյուջեի վերաբաժանումը միշտ էլ իշխանության առաջնահերթության ու գերատեսչությունների քաշային կարգի հարց ա: Քանի որ բյուջեն սահմանափակ ա, իսկ ծախսերը՝ անսահման: Հիմա բյուջեն չի լցվում, ամեն ամիս մի 200 մլն դոլար են վերցնում, վարկ են ստեղից ընդեղից հավաքում, որ բյուջեի դեֆիցիտը լցնեն: Պարզ ա նաև ծախսերն են կրճատելու: Բայց ծախսերը վարչաֆեստերով ու վարչաբենդերով հո չեն կրճատի, դա իդեոլոգիայի մաս ա՝ հաց ու տեսարաններ: Իսկ գիտական համայնքը համ քիչ ա, համ կրավորական ու չեզոք, իրենց վրա կարելի ա հանգիստ բյուջե կրճատել:
Ակադեմիական քաղաք աչքակապությունն էլ դե էլի կգրեմ սառույցին: Հայաստանի ներկա քաղաքական ու սոցիալական համակարգում, գիտությունն ու գիտնականը ավելորդ, օտար մարմին են, ու ըստ այդմ, առաջին իսկ ճգնաժամին, իրենցից են կրճատելու»։

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
12600:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
80Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
88Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
93Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
165Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
112Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
112Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
99Երեկ, 18:36