«Ստի, փուչ շոուների ճանապարհը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Հայաստանում սիրուն ձևը, շքեղ ցուցափեղկը վաղուց հաղթել են բովանդակությանը, էությանը։ Հակակոռուպցիոն կոմիտե են ստեղծել հակակոռուպցիոն դատարան, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, սակայն կոռուպցիայով հենց իրենք՝ մեծ իշխանավորներն են զբաղվում, նրանք մսխում են պետբյուջեի փողերն ու մեծ վարկերը։ Երևանում աննորմալ ծավալների շինարարությունը շարունակվում է, իսկ գյուղերը դատարկվում են, սա թշնամու սրտի ուզածն է։ Հիմա հարդուկն էլ միացնում ես, այնտեղ COP 17 համաժողովի գովազդն է, սակայն պետբյուջեից 30 միլիոն դոլար արժեցած այդ համաժողովը Հայաստանի ու հայաստանցիների կյանքում ոչինչ չի փոխելու։ Հայաստանում բարձր պաշտոններ ունեն, բյուջեից հսկա ռոճիկներ, միլիոնավոր դրամների պարգևավճարներ են ստանում, սակայն փաստացի հանդես են գալիս որպես Հայաստանում Ադրբեջանի դեսպաններ, Ադրբեջանի շահի պաշտպաններ։ Տարատեսակ կեղծ փորձագետներ անընդհատ հարցազրույցներ են տալիս, ստերով, մանիպուլյացիաներով լվանում հայաստանցիների ուղեղները։ Եվրոմիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին փուչ օրենք ընդունեցին, հանրությանը խաբեցին, թե ԵՄ ենք գնում, մինչդեռ քաղաքացիների համար Շենգենի վիզաներ ստանալը երկարատև ու ծախսատար գործ է։ Հռոմի ստատուտը վավերացրին, ասացին՝ Իլհամ Ալիևիւն դատ ենք տալու, սակայն Իլհամ Ալիևն է Հայաստանին ու հայերին պախարակում միջազգային ատյաններում։ Ստի, փուչ շոուների ճանապարհը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ, սակայն հանրության զգալի մասն ապրում է ցավին անտարբեր, դավին՝ անտեղյակ»։

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
12600:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
80Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
88Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
93Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
165Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
112Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
112Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
99Երեկ, 18:36