Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակը հաստատել է, որ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը ՌԴ խաղաղապահ զորակազմի և ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ համատեղ այցելել է Բերձոր:
«Առավոտ» օրաթերթի կայքէջում «Վիտալի Բալասանյանը Բերձոր է այցելել ադրբեջանցի պաշտոնյաների և ռուս հրամանատարների հետ» վերտառությամբ հոդված էր հրապարակվել, որում Բերձորի բնակիչ Սաթիկ Ասատրյանը հայտնել էր, որ Բալասանյանն Ադրբեջանի պաշտոնյաների և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարների հետ շրջել է Բերձորում: Տեղեկությունը նաև հաստատել էր Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը:
Պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակցի գրավոր հարցին, թե ո՞րն էր այցելության նպատակը և ի՞նչ հարցեր են քննարկվել, Արցախի ԱԽ գրասենյակից նշել են. «Անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ քաղաք Բերձոր կատարած այցելությանը, այն պայմանավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով և տեղի է ունեցել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի, ինչպես նաև ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ համատեղ»:
Հարցին, թե արդյոք նմանատիպ այցելություններ եղել են Աղավնո և Ներքին Սուս բնակավայրեր, ԱԽ գրասենյակից բացասական պատասխան են տվել:
«Արմենպրես»-ի թղթակիցը նաև հետաքրքրվել է, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Աղավնոյի, Բերձորի, Ներքին Սուսի բնակիչներին պատշաճ և անվտանգ տարհանումը մինչև օգոստոսի 25-ը կազմակերպելու համար:
«Տեղեկացնում ենք, որ մնացյալ հարցերով կարող եք դիմել Արցախի Հանրապետության համապատասխան լիազոր մարմիններ»,- նշել են Արցախի ԱԽ գրասենյակից:

«Ինչպես հաղթել ՔՊ կուսակցությանը»․ Հրայր Կամենդատյան
6900:42
Ալեքսանդր Մխիթարյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
7200:24
«ԱՄՆ-ի հայտարարած «տնտեսական խեղդման» ռազմավարությունը հիմնված է սխալ ենթադրության վրա»․ Վարդան Ոսկանյան
78Երեկ, 23:54
Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրականացման հարցը
132Երեկ, 23:43
«Իրանում հիմնական սպառողական ապրանքների հետ կապված խնդիրներ չկան». Իրանի էկոնոմիկայի նախարար
121Երեկ, 23:25
Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է կանխել Միջերկրական և Կարմիր ծովերում ուժերի հավասարակշռությունը փոխելու փորձերը
120Երեկ, 22:49
«Չայկան հետևո՞ւմ է Աննա Հակոբյանի ընտանեկան արշավին»․ Հակոբ Բադալյան
83Երեկ, 22:36
«ԱՄՆ-ն ընդունում է, որ չի կարող Ռուսաստանի հետ վարվել այնպես, ինչպես այլ երկրների հետ». Լավրով
159Երեկ, 22:25