«Սա է պատճառը, որ թուրքական կողմը պնդում է հանդիպումներն իրականացնել առանց միջնորդների»․ թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը․ «Թուրքիան ամեն բան անում է, որպեսզի ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունների հետ կապիտուլիացիոն բանակցությունները ընթանան ուղիղ, առանց միջնորդների, որպեսզի կարողանան լիարժեք իրականացնել իրենց առջև դրված նպատակները, որոնց կարող են հակադրվել տարածաշրջանում շահեր ունեցող այլ կողմեր։ Սա է պատճառը, որ թուրքական կողմն անդադար պնդում է հատուկ բանագնացների հանդիպումները իրականացնել առանց միջնորդների, Հայաստանում կամ Թուրքիայում։
Այսօր էլ մերձիշխանական A Haber լրատվականը, թուրքական դիվանագիտական աղբյուրի վրա հղում կատարելով, նշել է, որ հաջորդ՝ 5-րդ հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերին, ոչ երրորդ երկրում։
Ավելին, ըստ պարբերականի, նույն աղբյուրը, ի պատասխան հանդիպման վայրի մասին հարցի, նաև ասել է. «հո թշնամական հանդիպում չի՞, [որ երրորդ երկրում լինի]»։
Սա ինձ հիշեցրերց 1920 թ. Թուրքիայի՝ Հայաստանի վրա հարձակման շրջանում Քեմալ Աթաթյուրքի նամակ-կարգադրություններից մեկը թուրք «խաղաղության պատվիրակներին» (այլ բառերով՝ Հայաստանի հետ հատուկ բանագնացներին), որում ասված է. «Հայերի հետ մեր բանակցություններում ոչ մի այլ կողմի միջամտությունն ու միջնորդությունը քննարկման առարկա լինել չեն կարող: Մասնավորաբար, կարող եք հայտարարել, որ անընդունելի է նրանց միջնորդությունը, ովքեր կցանկանան ներկայացնել հայերին և նրանց պաշտպանելու նպատակով կուզենան խառնվել գործին։ Հստակ է, որ մենք դույզն անգամ չենք հրաժարվի մեր իրավունքներից» (23 նոյեմբեր, 1920 թ.)։
Եթե պայքարենք սրա դեմ այսօրվանից, նոր կապիտուլիացիայից կարելի է խուսափել»։

«Այս իշխանությունն իր ձեռքերն է տաքացնում Երևանում կատարված և կատարվող շինարարությունների վրա»․ Ոսկան Սարգսյան
1719:24
«Այլանդակ բառամթերքով իշխանամետներն անձեռնմխելի են, իսկ ընդդիմադիրները մանրադիտակի տակ են»»․ Դերենիկ Մալխասյան
2719:00
«Համաշխարհային հակամարտության սկսվելու հավանականությունն ամենաբարձրն է 1945 թվականից ի վեր»․ Մեդվեդև
12118:08
«Մեր երկար ձեռքը կհասնի ձեզ». Նեթանյահուն նախազգուշացրել է Իսրայելի հակառակորդներին (տեսանյութ)
13317:43
«25 տարի է՝ Հայաստանը չի կարողանում դուրս գալ մոնիթորինգի տակից»․ Արթուր Դանիելյան
5817:24
«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և բարձրաստիճան այլ դիվանագետների
6017:18
««Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին»․ Արտակ Զաքարյան
6217:12
ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել
6216:54