«Իշխանությունները նպատակային ձևով Արցախի հարցը հանում են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից». Տ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանն Արցախի ուղղությամբ մարտավարական տեղաշարժերի, վերադասավորումների միջոցով փորձում է ստեղծել մի իրավիճակ, որի պայմաններում առավելագույնս կկանխվի զինված դիմակայության, պայքարի բոլոր հնարավորությունները։
Դրան հաջորդելու է փափուկ ուժի միջոցով համատեղ բնակության պայմանների ստեղծման գործընթաց, որի ժամանակ Ադրբեջանից ներկայացվելու են ենթակառուցվածքների համատեղ օգտագործման, արտոնյալ պայմաններով տարբեր ծառայությունների մատուցման, օժանդակման խոշոր ծրագրեր։
Նպատակը մեկն է՝ առաջիկա տարիների ընթացքում, հնարավորինս սահուն ձևով, ապահովել Արցախի նկատմամբ ամբողջական ադրբեջանական վերահսկողություն, որի դեպքում առաջնային օրակարգ է բերվելու Արցախից ռուսական զորախմբի դուրս բերումը։
Հայաստանի իշխանությունները նպատակային ձևով Արցախի հարցը հանում են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից՝ դրանով և՛ ծառայություն մատուցելով Ադրբեջանին՝ որպես բարի կամքի դրսևորում, և՛ ձերբազատվում Արցախի հետ կապված հետագա քաղաքական հետևանքների պատասխանատվությունից»։

«Սպառվո՞ւմ է արդյոք մեր ազգային ինքնագիտակցությունը, թե՞ կորցրել ենք իրականության զգացողությունը»․ Արտակ Զաքարյան
1003:06
«Ազգը կործանվում է միայն այն օրը, երբ համաձայնում է իր պարտությունն անվանել խաղաղություն»․ Գևորգ Գևորգյան
5602:06
«Նիկո՛լ Փաշինյան, քո իշխանության օրոք Տավուշում միջին ու մեծ արտադրական ձեռնարկություններ են փակվել»․ Ոսկան Սարգսյան
7301:06
«Ո՞վ կպատկերացներ, որ Ազգային հերոսին կդնեն Նաիրի Հունանյանի հետ նույն հարթության մեջ»․ Թաթուլ Հակոբյան
8500:42
ԱԺ հինգ պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրին
7900:36
«Օր առաջ բարոյական սահմանազատում պետք է անցկացվի»․ Հայկ Դեմոյան
9000:06
«Քանի՞ հոգու պետք է ձերբակալեն, որ ընդդիմությանը հասու լինի՝ առանձին-առանձին դատապարտված են պարտության»․ Արեգ Սավգուլյան
83Երեկ, 23:30
«Առաջիկայում, որ ադրբեջանական տառերը սովորի, մանկապարտեզի հանդեսը կլինի»․ Էդգար Ղազարյան
90Երեկ, 23:18