«2-հազարամյա պատմություն ունեցող Կոզեռնի գերեզմանատան ևս մեկ պատկեր». Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը լուսանկար է տարածել՝ կից գրելով. «Երևանի հնագույն, շուրջ 2-հազարամյա պատմություն ունեցող Կոզեռնի գերեզմանատան ևս մեկ պատկեր, 1920-ականների լուսանկար։ Դիմացի պլանում՝ հնում բերդաքաղաք հանդիսացող Կոնդն է, աջից՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցին է։
1930-ականներին գերեզմանատան քանդման ժամանակ Կոզեռնում կատարվել են հետազոտական աշխատանքներ, որոնց մասնակցել է հնագետ, վիմագրագետ Կարո Ղաֆադարյանը: «Երևան․ Միջնադարյան հուշարձանները և վիմական արձանագրությունները» գրքում Ղաֆադարյանը գրում է. «Այդ վայրում (Կոզեռն), ներկա (20-րդ) դարի 30-ական թվականներին, երբ այնտեղ նոր շենքեր էին կառուցում, ամենուրեք ի հայտ էին գալիս քարարկղյա նեղ ու երկար դամբարաններ, որոնք ակնհայտորեն պատկանում էին քրիստոնեության վաղ ժամանակներին՝ 4-ից՝ 7-րդ դարերին: Այստեղից մի քիչ ավելի հյուսիս-արևելք հետագայում ի հայտ եկան նույնիսկ հեթանոսական շրջանի քարարկղյա դամբարաններ, ինչպիսիք մեզ հայտնի են Դվինից, Ավանից և շատ այլ վայրերից»:

«Ո՛չ առևտուրը, ո՛չ բարեկամական հարաբերությունները, ո՛չ խաղաղությունը նրանց չեն զսպելու, եթե դիմացն ուժ չլինի». Դավիթ Մանուկյան
2622:12
«Արդյո՞ք Պրահայի հանդիպումից առաջ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակումը պայմանավորվածություն չէր». Նաիրի Հոխիկյան
3422:00
«Արևմտամետների ու ռուսամետների կռիվը գաղափարախոսական առումով ի սկզբանե կեղծ է». Կարեն Վրթանեսյան
3721:48
Մայր Տաճարում տեղի է ունեցել Երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափորը
4521:30
«Որպես ենթադրություն՝ կարելի է դիտարկել սահմանազատման գործընթացի իրականացման մի քանի տարբերակ». Արման Մելիքյան
6321:00
««Արարատցեմենտ»-ն աշխատում է առավելագույն հզորությամբ». Գևորգ Պապոյան
6020:48
«Օրվա իշխանություննեի լռությունը սեփական ժողովրդի ինքնությունը պաշտպանելու պարտականությունից հրաժարում է». Գառնիկ Դանիելյան
6220:36
«Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի». Հովհաննես Իշխանյան
8120:06