Պարզվել է ԱԺ-ի և այլ շենքեր պայթեցնելու ահազանգեր հնչեցրած քաղաքացու ինքնությունը

491
Երեքշաբթի, 16 օգոստոսի, 2022 թ., 19:48
Օգոստոսի 15-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ պատրաստվում է պայթեցնել Ազգային ժողովի շենքը:
Քաղաքացին զանգել է նաև 911 ծառայություն և հայտնել, որ կպայթեցնի Գյումրու հարկայինի շենքը: Նա նույնաբովանդակ ահազանգ է հնչեցրել նաև օգոստոսի 16-ի ժամը 12:06-ին, որ կպայթեցնի Գյումրիի հարկայինի շենքը:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները պարզել են քաղաքացու ինքնությունը: Գյումրիի 63-ամյա քաղաքացին ոստիկանության Մուշի բաժնում հայտնել է, որ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և, չգիտակցելով արարքը, զանգել է ոստիկանություն, սակայն հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:
Կազմված փաստաթղթերն ու քաղաքացին ներկայացվել են նախաքննական մարմին:

«Ինչպե՞ս եք որոշելու՝ ով է մարզաբնակը, ով՝ երևանցին»․ Գառնիկ Դանիելյան
415:12
«Սա լավագույն ձևերից մեկն է, որով հնարավոր է շեղել մարդկանց ուշադրությունը». Նաիրի Հոխիկյան
3215:00
«30 օր հացադուլի մեջ գտնվելու ընթացքում կալանավորի վիճակը բավականին ծանր է»․ փաստաբան (տեսանյութ)
3414:48
««Ադեկվատ»-ի գրասենյակ են եկել խուզարկության»․ Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ)
6413:54
«Մարզի բնակիչը մեղավոր չէ, որ դուք կառավարել չգիտեք»․ Իրինա Յոլյան (տեսանյութ)
6413:42
«Ստացվելու է մի վիճակ, երբ մարդիկ սկսելու են նաև վազել ավտոբուսների հետևից». Վարդուհի Սարգսյան
6813:12
«Այս ամենի պատճառը շատերիդ սխալ ընտրությունն է և անտարբերությունը»․ Մարինե Ֆարմանյան
6213:00
Կարմիր խաչը Մուսաևի հարցով կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ
6012:54