«Առաջիկայում կարող է սկսվել հանրային բռնաճնշումների նոր ալիք»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առավոտ բարլուսով Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ՝ նոր «թեստ-դրայվի» միջոցով մարդկանց տրամադրություններն ուսումնասիրելու նպատակով։
Ըստ էության, նա նշում է, որ «խաղաղության» հասնելու համար պետք է ամբողջովին դուրս գալ Ադրբեջանի հետ պահանջների տրամաբանությունից։ Ավելին, իր խոսքում նա ընդգծում է, թե Թուրքմենստանում Ալիևի հետ շփումներից «տպավորություն է ստացել, որ վերջինս էլ է դրան կողմնակից»։
Այս մոտեցման տրամաբանությունը, մեղմ ասած, մտահոգիչ հետևանքներ կարող է ունենալ։ Այն պարագայում, երբ խաղաղության հասնելու նախապայման է ներկայացվում Ադրբեջանի նկատմամբ պահանջներից հրաժարվելը, այդ պահանջների մասին խոսելն ինքնին կարող է ներկայացվել որպես խաղաղության դեմ ուղղված քայլ։ Հենց այս տրամաբանությունն է հիմք տալիս ենթադրելու, որ առաջիկայում կարող է սկսվել հանրային բռնաճնշումների նոր ալիք, երբ տեղի ունեցած և դեռևս սպասվող արհավիրքների վերաբերյալ գնահատականներ ու մեկնաբանություններ ներկայացնող քաղաքական ուժերն ու անհատները հայտնվեն պետական մամլիչի տակ։
Հերթական «թեստ-դրայվի» նպատակը, ըստ էության, միայն հանրային տրամադրությունները չափելը չէ։ Այն կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ, իսկ այդ պահանջների հետևանքների մասին խոսելը՝ որպես անթույլատրելի վարքագիծ»։

«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
711:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4411:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
14710:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
7510:12
«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8010:00
«Մեր քաղաքական հիմնական նպատակը եղել և մնում է՝ ստեղծել այլընտրանք ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7909:48
Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
9609:12
«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան
8209:00