«Երբ խոսքն ընդդիմության մասին է, ՔՊ-ականները դատավոր են, ադրբեջանցու դեպքում՝ փաստաբան»․ Արթուր Խաչատրյան

«2022թ․ հոկտեմբերի 6-ից հետո Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում է՝ կունենանք խաղաղություն, կունենանք խաղաղություն։ Բայց ինչ ունենք այսօր․ ադրբեջանցի զինվորները ՀՀ տարածքում են, ըստ որոշ լուրերի, նույնիսկ ավելի են ամրացնում իրենց դիրքերն օկուպացված տարածքներում, Ադրբեջանը շարունակում է ցինիկ կերպով միջամտել ՀՀ ներքին գործերին, իսկ հիմա ադրբեջանցի զինվորը մտել է Հայաստան, ծանր հանցագործություն է գործել, և գործադիր ու օրենսդիր մարմինները դարձել են այդ զինվորի փաստաբանը»,- ասուլիսի ժամանակ անդրադառնալով խաղաղության մասին Նիկոլ Փաշինյանի այսօրվա հրապարակմանը՝ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Երբ խոսքը գնում է ընդդիմության մասին, Նիկոլ Փաշինյանը, կառավարությունը, ՔՊ-ական մեծամասնությունը քննիչ են, դատախազ են, դատավոր են, նույնիսկ քրեակատարողական ծառայություն ու դահիճ են, ինչ վերաբերում է ադրբեջանցուն՝ բոլորը միասին դարձել են փաստաբան։ Ո՞նց կարող ա տենց լինել, պարզ ա, չէ՞, որ վախ կա, այդ դեպքում ի՞նչ խաղաղություն»,- շարունակել է Խաչատրյանը։

«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
711:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4411:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
14710:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
7510:12
«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8010:00
«Մեր քաղաքական հիմնական նպատակը եղել և մնում է՝ ստեղծել այլընտրանք ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7909:48
Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
9609:12
«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան
8209:00