«Մարզերի բնակիչներին արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան»․ Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևան քաղաքի փոքրամասնության «իշխանության» հերթական նվերը մարզերի բնակիչներին…
Հարգելի՛ մարզերի բնակիչներ, ինչպես զգուշացնում էի, որ ձեզ համար նոր փորձություն է սպասվում դեպի Երևան մուտք գործելու համար, այդպես էլ եղավ։
Խցանումները թեթևացնելու ֆեյք հիմնավորման տակ, ձեզ արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան քաղաք։
Ձեզ ստիպելու են քաղաքի մուտքերի մոտ իջնել, նստել չբարեփոխված տրանսպորտ ու նոր հասնել ձեր նախընտրած վայր։
Էս ամենի հետևանքով մարզերի բնակիչներն ու ուսանողները քաղաք հասնելու համար երկու անգամ ավել գումար են ծախսելու։
Խցանումների հեղինակներն ու քաղաքացիների գրպաններից դուրս չեկող կառավարիչների հասցեն՝ Արգիշտի 1»։

Ժամը 22։30-ից տեղի կունենան որոշ ուղեգծերի փոփոխություններ
187Երեկ, 20:36
Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում
27922.11.2026, 18:36
«Պետական հիմարության պատճառով ուզում են ժողովրդին պատժել». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
60519.11.2026, 20:12
«Աջափնյակի այս խցանումը զուտ ենթակառուցվածքի խնդիր է». Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
69018.11.2026, 21:24
«Շատ տարբեր մարդիկ ոնց որ թե չեն պատկերացնում համակարգային խնդիրը»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
79216.11.2026, 10:36
«Անդադար լսում ենք հատկապես տղա երեխաներին չվճարելու պատրվակով ավտոբուսից իջեցնելու դեպքերի մասին». Էլիզա Առաքելյան
109311.11.2026, 23:30
«Էս էլ ճամփին պետք կգա». Նիկոլ Փաշինյանը բանանը խցկեց գրպանը (տեսանյութ)
110211.11.2026, 22:54
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել
109011.11.2026, 19:06