«Հիշեցնեմ, որ տաքսիստները 2018-ին հեղափոխության «վկաներն» էին համարվում». Ա. Թևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարությունն ուզում է ամեն մի տաքսու պատվերից 100 դրամ գանձել տաքսիստներից (վերջնարդյունքում՝ ուղևորից)։ Հիշեցնեմ, որ տաքսիստները 2018-ին հեղափոխության «վկաներն» էին համարվում։
Կառավարությունն իրականացնում է գյուղացիական տնտեսությունների աջակցման այնպիսի ծրագրեր, որոնց արդյունքում շահում են խոշորները և անտեսվում փոքրերը։ Հիշեցնեմ, որ «թավշյա» հեղափոխության օրերին մանր բիզնեսմենները և աղքատները հռետորների կողմից դասվում էին սրբերի շարքին, իսկ խոշորներն ու հարուստները՝ սրիկաների։
Հեղափոխության օրերին բանկերը գնահատվում էին որպես գրպանահատներ, իսկ վարկերի տակ հայտնված ժողովուրդը՝ հպարտ քաղաքացիներ ու թալանի զոհեր։ Հիմա իշխանություններն այնպիսի քաղաքականություն են վարում, որ վարկային բեռի տակ հայտնվածների քանակը շեշտակի ավելացել է։ Շեշտակի ավելացել է նաև բանկային ոլորտի շահութաբերությունը։ Դե եթե դրսից ուղարկած դոլարի ու ռուբլու կանխկիացումը դարձնեն համապատասխանաբար 3 ու 5 տոկոս (չհաշված բաանկերի ստացած մյուս բոնուսները), ապա բնական է, որ շահույթը շեշտակի կավելանա։
Այնպես որ՝ հեղափոխությունը կողոպտում է իր հավատավորներին, որ հետո արդեն խժռի իր զավակներին»։

Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
270Երեկ, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
184Երեկ, 15:54
««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև
188Երեկ, 15:24
«Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել»․ Շևցով
333Երեկ, 15:18
«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
40824.09.2026, 22:42
ՌԴ-ն սպառնում է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը, եթե Երևանը չկատարի իր քաղաքական պահանջները
46924.09.2026, 21:24
Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են էներգահամակարգերի ինտեգրման հարցը
22124.09.2026, 18:54
«Հայկական ի՞նչ ապրանք է արտահանվել Ադրբեջան»․ հարց՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
24024.09.2026, 13:54