«Գերմանիայի տնտեսությունը միանգամից մի քանի հարված է ստանում». Արշալույս Մղդեսյան

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը լուսանկարներ է տարածել՝ գրելով. «Սա Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում տեղակայված քիմիական ամենախոշոր գործարաններից է։ Մինչև Ռուսաստանի հետ էներգետիկ պատերազմը և գազի գների թռիչքը, աշխատում էր օրը 24 ժամ ու ամբողջ ծավալով։ Առաջին նկարում պատկերված է ծխածածկ քիմիական հսկան, որտեղ արտադրվում է կենցաղային քիմիա՝ լվացքի փոշի, մաքրման նյութեր։ Նման գործարանների համար, որոնք Գերմանիայի քիմիական արդյունաբերության ֆլագմաններն են, սկսվել են շատ դժվար ժամանակներ։ Այժմ գործարանն (երկրորդ նկարում) աշխատում է ընդհատումներով, վեր խոյացող աշտարակներից միայն մեկից կամ երկուսից է ծուխ բարձրանում։ Պատճառը հայտնի է, գազի գինը տատանվում է 2000-3000 եվրոյի միջակայքում։ Այժմ Գերմանիայի տնտեսությունը միանգամից մի քանի հարված է ստանում, գազի գինը և՛ բարձր է, և՛ ոչ կայուն, որը կտրուկ իջեցնում է շահույթի հնարավորությունն ու կանխատեսելիությունը։ Վատանում է նաև սոցիալական իրավիճակը։ Արդեն խոսվում է հոսանքի սակագինը մինչև 40-45% բարձրացնելու հնարավորության մասին, գազի սակագինը ևս բարձրանալու է։ Սա հակառուսական պատժամիջոցների հակառակ երեսն է, որի մասին քիչ է խոսվում, բայց հասարակ մարդկանց ու բիզնեսի վրա արդեն իսկ բավականին ցավոտ է անդրադառնում»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
224Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
52913.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
158513.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
58312.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
50712.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
38612.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
99611.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
156511.08.2026, 21:04