«Պարգևավճարների վրա 2022 թվականին պլանավորել են ծախսել ավելի քան 38 միլիարդ դրամ». Կարին Տոնոյան

5165 շարժման ղեկավար Կարին Տոնոյանը լուսանկար է տարածել՝ գրելով հետևյալը. «Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում հնչեցրել եմ, որ երկրի ճգնաժամային կառավարումը ենթադրում է ռեսուրսների մոբիլիզացիա: Իմ խոսքում ես պարգևավճարները բերել եմ օրինակ առ այն, որ դրանք վերացվելու են, և այդ գումարները ուղղվելու են մեր պաշտպանական կարողությունների բարելավմանը: Սրա առնչությամբ հաղորդավարը կարծիք է հայտնել այդ գումարների փոքր լինելու վերաբերյալ: Ի պատասխան, հայտնել եմ, որ ցանկ կներկայացնեմ:
Ստորև ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքով պլանավորված պարգևատրումների չափերը՝ ըստ պետական մարմինների (Պարգևատրումներ, ներառյալ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ, ներառված չեն աշխատավարձերը և հավելավճարները):
Հարգելի քաղաքացիներ, ինչպես տեսնում եք, Հայաստանի պետական համակարգը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, միայն պարգևավճարների վրա 2022 թվականին պլանավորել է ծախսել ավելի քան 38 միլիարդ դրամ, որը կազմում է ավելի քան 90 միլիոն ԱՄՆ դոլար (ԱՄՆ դոլար ՀՀ դրամ ներկայի 425 փոխարժեքով հաշվարկված):
Հարյուրավոր միլիարդների են հասնում պետական համակարգի այն ծախսերը, որոնք պատերազմում գտվող պետության համար անթույլատրելի են: Դրանց թվում են այն ծախսերը, որոնք ուղղվում են ծառայողական մեքենաներին, դրանց սպասարկմանը, գործուղումներին, գրասենյակային սարքերին և սարքավորումներին և ընդհանրապես ուռճացված պետական համակարգի սպասարկմանը: Առանց չափազանցության այդ գումարները հարյուրավոր միլիարդներ են կազմում, և պատերազմի մեջ գտնվող պետությունը պարտավոր է դրանք վերանայել և ուղղել երկրի պաշտպանական կարողությունների զորացմանը:
Մեր պատկերացրած անցումային կառավարությունը, դադարեցնելու է բոլոր ոչ առաջնային ծախսերը, այդ թվում վերոնշյալները և ուղղելու է դրանք մեր բոլորիս անվտանգության զորացմանը՝ մեր բանակի ամրացման գործին:
Թվերը տրամադրել է Հովհաննես Ավետիսյանը
Աղբյուրը՝ ՀՀ ֆինանսների նախարարության կայքում տեղադրված ՀՀ պետական բյուջեի պլանային ցուցանիշներ»:

«Ցեմենտի գինը թանկացել է»․ Վահե Սարգսյան
150Երեկ, 17:06
«Ոչ մի իրական ստուգում չի կատարվում, այլապես լիցքավորման կայանների մեծ մասը փակված կլիներ»․ Նաիրի Հոխիկյան
26713.09.2026, 15:30
«Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են»․ Ոսկան Սարգսյան
48611.09.2026, 15:12
«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
50211.09.2026, 12:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
47411.09.2026, 10:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
102510.09.2026, 11:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
179009.09.2026, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
50109.09.2026, 10:18