«Ասում են՝ ՌԴ-ում զորահավաքի մասին հայտարարությունից հետո սպառվել են Մոսկվայից Երևան, Ստամբուլ և Թբիլիսի բոլոր ավիատոմսերը». Գոհար Հայրապետյան

Լրագրող, հաղորդավար Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում են՝ ՌԴ-ում զորահավաքի մասին հայտարարությունից հետո այսօր սպառվել են Մոսկվայից Երևան, Ստամբուլ և Թբիլիսի բոլոր ավիատոմսերը։
Հուսով եմ՝ ՌԴ քաղացիություն ստացած մեր հայրենակիցները, կհասցնեն գալ Հայաստան: Եվ հուսով եմ՝ նրանք չեն դիտարկի Հայաստանն իբրև տրանզիտային մի պունկտ՝ այստեղից ուրիշ տեղ գնալու համար:
Բայց ես նաև հույս ունեմ, որ այստեղ կվերադառնա Ռուսաստանի՝ հայկական ծագում ունեցող խոշոր կապիտալը:
Հաշվի առնելով, որ ռուսական կապիտալն Արևմուտքում սանկցիաների տակ է: Բայց ոչ թե իր փողերը լվանալու համար, այլ ներդրումներ անելու՝ հատկապես ռազմարդյունաբերական և գիտատեխնիկական ոլորտում: Չգաք, եկեղեցիներ չկառուցեք, արձաններ չսարքեք: Եթե ուզում եք հավերժ մնալ հայ մայրերի աղոթքում, որոնք տղաներն այսօր սահմանին են, ձեր կապերը, փողերն օգտագործեք զենք առեք, թեկուզ սև շուկայից, որտեղ այսօր Ուկրաինայից լիքը զենք է շրջանառվում: Ներդրեք ԱԹՍ- ների ոլորտի զարգացման մեջ:
Շատերն ասում էին՝ «մտնենք Ռուսաստանի կազմ, դառնանք գուբերնիա, հանգիստ ապահով ապրեն»:
Այսօր՝ ՀՀ Անկախության օրը, հուսով եմ շատերը հասկացան, որ պետականությունը, սեփական հզոր բանակը ՄԻԱԿ միջոցն է սեփական անվտանգությունը պահելու:
Ու սա պաթոս չէ, պարոնա՛յք բիզնեսմեններ, սա չոր ռացիոնալ հաշվարկ է: Չես ուզում Հայաստանը շենացնես, կռվես մեր երկրի համար, դարձնես Իսրաել:
Խնդիր չկա, գնա զոհվիր ուրիշ երկրի համար: Ինչպես եղավ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ:
Չգիտես՝ ինչու, բոլոր խորհրդային հանրապետությունից միայն ամենափոքր Հայաստանից մոբիլիզացվեց ամենաշատ տղամարդ՝ 500 հազար: Որից 300 հազարը հետ չեկան»:

«Մեռելոցին մի սահմանափակվեք միայն գերեզման այցելելով»․ Սամվել դպիր Գրիգորյան
6010:54
«Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն է ուղարկել Հայաստան»․ Դավիթ Գալստյան
6610:18
«Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
7410:12
«Կառուցվում է Երևանի նոր կարևոր տրանսպորտային կապերից մեկը». Տիգրան Ավինյան
7409:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6408:18
«Ոստիկանությունն ու ՔԿ-ն պատրաստվո՞ւմ են հայտնել՝ պահպանվե՞լ են դեպքին վերաբերող բոլոր տեսագրությունները». Մհեր Կարագոզյան
13101:00
Հաքերները գաղտնի զեկույցներ են հրապարակել Բեռլինի ԱԹՍ-ների նկատմամբ խոցելիության մասին
21700:00
«Սարսափելի է, որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ պատշաճ կերպով չի խոսում Ջերմուկի մարտերի մասին». Սոնա Աղեկյան
128Երեկ, 23:18