«Տպավորություն է, որ Փաշինյանի իրական շնորհավորանքը զոհվածների մայրերին բռնությամբ բերման ենթարկելն էր». Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Առավոտյան Եռաբլուրում տեղի ունեցածը ոտնահարում է Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ու Հայաստանի օրենսդրության մի շարք (մեծ շարք) նորմեր։ Այն նաև որևէ կերպ չի տեղավորվում բարոյականության սահմաններում։
Անկախության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը (մասնավորապես դրա՝ ժողովրդավարությանը վերաբերվող մասը)՝ ամբողջությամբ կեղծավոր է, եթե իր ենթակա ոստիկանությունն իր այցին ընդառաջ այսպիսի ապօրինություններ է գործում։
Անձամբ ինձ մոտ տպավորություն է, որ Փաշինյանի իրական շնորհավորանքը զոհվածների մայրերին բռնությամբ բերման ենթարկելն էր և ոչ ժողովրդավարության մասին այն կեղծավոր տեքստը, որ հեռարձակում են Հ1-ով։
Հ. Գ. «Իրազեկ քաղաքացիների միավորումը» այս դեպքով հանցագործության մասին հաղորդում կներկայացնի։ Վստահ եմ, որ ոստիկանները չեն պատժվի, ինչով ևս մեկ անգամ կապացուցվի, որ Հայաստանում չկա անկախ դատաիրավական համակարգ»։

Միքայել Սրբազանը եկավ Բագրատ Սրբազանի դատական նիստին (տեսանյութ)
2818:18
Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել
3018:06
«Իմ գոյությունն արդեն իրենց գաղափարին վնաս է»․ Միքայել Սրբազան (տեսանյութ)
4317:30
«Այս ճնշումների պարագայում խիզախ որոշում էր»․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)
4517:18
Կանդազի կալանքը փոխարինվեց տնային կալանքով (տեսանյութ)
5316:48
«Եղբորս նկատմամբ կատարված հարձակման փաստով մեղադրանք է առաջադրվել 2 անձի»․ Նաիրի Հոխիկյան
5016:24
«Զենք-զինամթերք, չիպեր, փաստաթղթեր էին փնտրում». Կարեն Սիմոնյան (տեսանյութ)
5416:00
«Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց»․ ՄԻՊ
4415:48