Բուլղարիան ու Լեհաստանն իրենց քաղաքացիներին խորհուրդ են տալիս լքել Ռուսաստանը

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրենց քաղաքացիներին խորհուրդ են տալիս լքել Ռուսաստանի տարածքը։
Լեհաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ նախազգուշացումը տրվել է Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժման, ինչպես նաև Լեհաստանը ռուսական իշխանությունների կողմից «անբարյացակամ պետություն» հայտարարելու կապակցությամբ:
Լեհաստանի ԱԳՆ-ն ընդգծում է, որ ՌԴ-ում դեսպանատան և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի կտրուկ կրճատումը սահմանափակում է դիվանագիտական գերատեսչությունների հնարավորությունը՝ օգնություն ցուցաբերելու Լեհաստանի քաղաքացիներին, եթե նրանք խնդիրներ ունենան։
«Անվտանգության իրավիճակի կտրուկ վատթարացման, սահմանների փակման կամ այլ չնախատեսված հանգամանքների դեպքում Լեհաստանի քաղաքացիների տարհանումը կարող է դժվար կամ նույնիսկ անհնար լինել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երեքշաբթի՝ սեպտեմբերի 27-ին, ավելի վաղ հաղորդվել էր, որ Բուլղարիայի կառավարությունը կոչ է արել իր քաղաքացիներին, ովքեր այժմ գտնվում են Ռուսաստանում, շտապ լքել երկիրը՝ երկրում մասնակի մոբիլիզացիայի ֆոնին։ Բուլղարիայի իշխանությունները նաև խնդրել են իրենց քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց։

«Իսկ ի՞նչ կասի «Россельхознадзор»-ը, երբ Հայաստանը սկսի թռչող կոկորդիլոսներ արտահանել». Կարեն Հեքիմյան
3620:36
«ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում». ՊՆ
6720:06
«Իմ դեմ բացարձակ ցուցմունք տվողներ չկան, առերեսում էլ չեն արել». Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
6719:36
ՊՆ շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
6419:30
Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող կոմբինատի տնօրենը
6219:18
Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց
6319:07
Կրկնակի վերցված նմուշներից 2-ում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ
5519:00
«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
7118:54