«Ներազգային ատելությունը գագաթնակետին է»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մարդը, երբ թունավոր սենյակում է ապրում, հաճախ չի էլ զգում այդ թույնը, քանի որ սովորում է այդ թույնի գոյությանը, հոտին, սովորական է դառնում ամբողջ օրգանիզմը ախտահարող, դանդաղ սպանող ազդեցությունը։
Բավական է, որ մարդը մի քանի րոպե դուրս գա թունավոր սենյակից, մաքուր օդ շնչի ու նորից վերադառնա, որպեսզի զգա ամբողջ թույնը և դրա անտանելի հոտը։
Նույնը մեր երկրի իրականությունն է։ Ամեն անգամ, երբ Հայաստանից որոշ ժամանակով դուրս եմ գալիս ու շփվում այլ պետությունների առօրյա կյանքին ու մարդկային հարաբերություններին, հանդիպումներ ունենում այլ երկրների պաշտոնյաների կամ հանրային, մշակույթի գործիչների, հայկական համայնքների հետ ու այնուհետև նորից վերադառնում Հայաստան, որոշ ժամանակ ծանր ապրումներ եմ ունենում մեր երկրում տարածված այդ թունավոր օդից։
Իշխանությունը ոչ մի կապ չունի ոչ պետության, ոչ էլ պետական շահի հետ՝ գերադասելով մտածել միայն սեփական հանցավոր թայֆայի ու թուրքերի ձեռքին գործիք լինելով՝ հնարավորինս երկար ժամանակ իշխանության մնալու մասին։
Իշխանության կողմնակիցները ոչ մի կապ չունեն ազգի և պետության հետ, և նրանց հետաքրքրում է միայն այս պահին կուշտ լինելու ցանկությունը։ Հայրենիք, պատմություն, ազգ, մշակույթ, բարություն և հանդուրժողականություն։ Սրանք բոլորը անկարևոր բաներ են Հայաստանի իշխանության կողմնակիցների համար, իսկ «պետություն» բառի իմաստն ու նշանակությունը ոչ թե հասկանում են, այլ թութակի պես կրկնում են, որովհետև ամենակարևորը այդ մարդկանց համար ասֆալտապատ ճանապարհն է և «մի փոր հացը», իսկ ով համաձայն չէ այդ մտքի հետ, հռչակվում է թշնամի ու անասելի անեծքների ենթարկվում։
Ընդդիմության մեծ մասը կոշտ քննադատում է իշխանությանը՝ երկիրը կործանման տանելու համար, բայց միայն քննադատում է։ Անընդհատ աղմուկ, մեղադրանք, անխուսափելի աղետի մասին հայտարարություններ, բայց ոչ մի հստակ նախաձեռնություն։ Խոսքեր, խոսքեր ու միայն խոսքեր, նույնիսկ փողոցային պայքարում էլ են միայն խոսքեր հնչում։
Ընդդիմության կողմնակիցներն անիծում են այն օրը, երբ Նիկոլը եկավ իշխանության, բայց դրանից այն կողմ ոչինչ չի ասվում։ Ընդդիմության կողմնակիցների համար սովորություն է դարձել անիծել իշխանությանը և աղաղակել սպասվող աղետների մասին։ Իսկ ի՞նչ անել աղետից ազատվելու համար։ Դա հարցի մակարդակից այն կողմ չի անցնում, որովհետև ավելի հեշտ է անիծել, քան գործով զբաղվել։
Ընդդիմադիրների մեծ մասին միավորում է ոչ թե հայրենիքի, պետականության նկատմամբ սերն ու պատասխանատվությունը, այլ Նիկոլի նկատմամբ ատելությունը։
Իշխանությունն իր ընդդիմադիրներին անվանում է «թալանչիներ», ընդդիմությունը իշխանությանն անվանում է «դավաճաններ», իշխանության կողմնակիցները ընդդիմադիրներին անվանում են «պիցցայակերներ», իսկ ընդդիմության կողմնակիցները իշխանության կողմնակիցներին անվանում են «զոմբիներ»:
Հայերն ատում են հայերին ու անիծում իրար, միմյանց մահը ցանկանում, միմյանց վրա գործ տալիս, միմյանց ողբերգությամբ ուրախանում։ Ներազգային ատելությունը գագաթնակետին է։
Սա հենց թունավոր սենյակն է, որտեղ չես զգում քո դանդաղ մահը, բայց մահանում ես ինչպես ֆիզիկապես, այնպես էլ բարոյապես, որտեղ այլևս չի մնում ոչ հայրենիք, ոչ ազգ, ոչ ընտանիք, ոչ էլ սեր ու արժեքներ։
Ովքեր կարողանում են դուրս գալ այդ թունավոր սենյակից ու արտագաղթել, փրկվում են, բայց կարճ ժամանակ անց դադարում են հայ լինել, ձուլվում են օտարներին, մնում են մարդ, բայց կորցնում են հայրենիք, ազգային գալիք, մի քանի տարկ անց նրանց երեխաները դադարում են հայ լինել, մանավանդ որ հիմա հայ լինելը աշխարհում պարտության, նվաստանալու, դավաճանության ու հայրենիք ծախելու խորհրդանիշի է վերածվել մեր իշխանության շնորհիվ։ Իսկ ովքեր մնում են թունավոր սենյակում, կամ պիտի կարողանան հաղթահարել թույնը, ապա վերացնել այն ու ստեղծել լուսավոր սենյակ, կամ պիտի դանդաղ մեռնեն ասֆալտի, հայհոյանքի ու ատելության մեջ՝ թուրքի յաթաղանի տակ»։

«Վաղվա օրվա հանդեպ հավատ չկա»․ Ոսկան Սարգսյան
1816:30
«Ներազգային ատելությունը գագաթնակետին է»․ Նաիրի Հոխիկյան
3216:12
«Մեկ անգամ հավատացի ՔՊ կոչվածին՝ դավաճանեց»․ քաղաքացի
5214:54
«Քաղաքական հալածյալների թիվը սրընթաց աճում է». Կարեն Հեքիմյան
8813:18
Մադրիդում անտառային հրդեհներ են (տեսանյութ)
22911:28
«Ով կոնֆլիկտ սարքի, ով գնա սանատորիա»․ Սյուզի Բադոյան
13911:18
«Իրանում արտադրված կարագը նախ արտահանվում է Ադրբեջան, այնտեղից՝ Հայաստան»․ Սարգիս Տեր-Եսայան
12010:54
«Սուրեն Մանուկյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվել է»․ Ոսկան Սարգսյան
9910:24