«Հայկական կաթնամթերքն այնքան վատն է, որ նույնիսկ Հայաստանում վաճառելն է խնդրահարույց»․ Գոռ Մադոյան

Վերլուծաբան Գոռ Մադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուսաստանն արգելել էր հայկական կաթնամթերքի արտահանումն իրենց մոտ:
Ճիշտն ասած հայկական կաթնամթերքը այնքան վատն է, որ դա նույնիսկ Հայաստանում վաճառելն ա խնդրահարույց: Նույն բելառուսական կաթնամթերքը մի գլուխ որակյալ է: Ու անկախ պատժամիջոցներից, դրա որակն ու վերահսկումը նախևառաջ մեր ներքին խնդիրն է, հանրային առողջապահության հարց: Սա չի նշանակում, թե պատժամիջոցները հիմնավոր են, ամենևին, դրանք քաղաքական են ու հատուկ են արվում ներսում լարվածություն առաջացնելու համար: Բայց դա չի նշանակում նաև թե մենք չպետք է առերեսվենք որակի խնդրին:
Առաջին անգամ Շվեդիայում մածուն, կեֆիր ու կաթնամթերք փորձելուց հետո եմ հասկացել, թե ինչ վատորակ ապրանք է արտադրվում ու վաճառվում մեզ վրա: Համատարած կաթի փոշի ու հավելումների կիրառումը ոչ միայն նորմա է Հայաստանում, այլև սննդակարգի համար անառողջ է ու վտանգավոր: Նույնը գերմանականը, լեհականը կամ նույն իտալականը: Հայաստանում ապրանքների որակն ու վերահսկումը շատ ցածր մակարդակի ու չափանիշների վրա են ու դա միայն աղքատությամբ բացատրելը համոզիչ չի, դրանք վաղուց թանկ են ու անորակ, ոչ թե էժան ու անորակ: Խոսքս ընդհանուր շուկայի մասին է, ոչ թե եզակի բացառությունների, որոնք նույնպես տարատեսակ փոշիների ու հավելումների վրա են նստած (նայեք ներկրման վիճակագրությունը):
Ես վաղուց Հայաստանում չեմ կարողանում նորմալ կաթնամթերք գտնել, իսկ երբ ստիպված գնում են, գիտեմ, որ դրա որակը շատ ցածր ա: Գնի մասին էլ չեմ խոսում, Հայաստանում մեկ կիլոգրամ մածունի գնով, Շվեդիայում 1.5 կիլոգրամ մածուն էի գնում՝ որը ԲԱՑԱՌԱՊԵՍ կաթ ու մերան էր պարունակում ու ամենա-ամենա բարձրակարգն էր: Հատուկ եմ Շվեդիա նշում, որ բնակլիմայական պայմանները, աշխատանքի վարձատրության գներն ու հարկերը հաշվի առնելով հասկանաք, թե ինչ կարգի թանկ ենք մենք վճարում անորակ ապրանքի համար»:

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
196Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
59413.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
97812.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
36912.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
32112.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
71811.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
33911.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
41210.10.2026, 13:12