Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 23-ի վճռով բավարարել է Դատախազության հայցապահանջը՝ վճռելով 2 ՍՊ ընկերությունների տնօրեն Վ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1 միլիարդ 150 միլիոն 584 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի գումար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Վ.Ա.-ի՝ պետությանը պատճառված 1 միլիարդ 150 միլիոն 584 հազար դրամ վնասի բռնագանձման պահանջով:
Հայցապահաջի հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ 2026 թվականի մարտի 17-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավճռով՝ Վ.Ա.-ն մեղավոր էր ճանաչվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված արարքի կատարման մեջ: Մասնավորապես՝ Վ.Ա.-ն, հանդիսանալով 2 ՍՊ ընկերությունների մասնակից և գործադիր մարմնի ղեկավար՝ տնօրեն, նախնական համաձայնության գալով նշված ընկերությունների փաստացի ղեկավարումը ստանձնած անձի հետ, ունենալով Հարկային օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում հարկային պարտավորությունները հաշվարկելու և կատարելու պարտավորություն, առանձնապես խոշոր չափերով՝ 1 միլիարդ 150 միլիոն 584 հազար դրամ հարկեր վճարելուց խուսափելու նպատակով, կեղծ տվյալներ է ներառել ՍՊ ընկերությունների ամսական եկամտային հարկի և սոցիալական վճարի, ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական, տարեկան շահութահարկի հաշվարկներում, ինչի հետևանքով խուսափել էր 584 միլիոն 864 հազար դրամ եկամտային հարկ, 553 միլիոն 825 հազար դրամ ավելացված արժեքի հարկ և 11 միլիոն 894 հազար դրամ շահութահարկ պետական բյուջե վճարելուց»,- ասվում է հաղորդագրությունում»։

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
2708:24
«ՀՀ-ում ճշմարիտ մտավորականին պարտադրված է լինել ազգայնական»․ Լևոն Ջավախյան
11003:06
«Իրանը Վաշինգթոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնելու ծրագրեր է մշակում»․ #CNN
27500:37
Ֆրանսիայում աշխատավարձերի բարձրացման պահանջով լայնածավալ բողոքի ակցիաներ են անցկացվել (տեսանյութ)
210Երեկ, 22:55
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
137Երեկ, 22:30
Պրահայում ուղևորատար գնացքներ են բшխվել․ կա 46 տnւժшծ (տեսանյութ)
126Երեկ, 20:36
Պերուում հրաժեշտի պատարագի ժամանակ նետված վարդարանը հարվածել է Հռոմի պապի դեմքին (տեսանյութ)
326Երեկ, 20:07
«Գոռ Համբարձումյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է»․ Գայանե Պապոյան
120Երեկ, 19:18