Կրկնակի վերցված նմուշներից 2-ում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը հայտնում է. «ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը տեղեկացնում է, որ Բյուրեղավան համայնքում 2026 թվականի հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրություններն ու կանխարգելիչ միջոցառումները։
Համաճարակաբանական հետազոտության շրջանակում իրականացվել են խմելու ջրի և կենսաբանական նմուշների լաբորատոր հետազոտություններ։
Այս պահին՝
• Նոր հիվանդության դեպքեր չեն արձանագրվել։
•Հիվանդներից 2-ը շարունակում են ստանալ բուժում հիվանդանոցում, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, իսկ մյուսները ապաքինվել են և դուրս գրվել բուժհաստատությունից։
Խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում կրկնակի վերցված նմուշներից 2-ում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ։ Նշված 2 հասցեների բնակիչները տեղեկացվել են, իսկ Բյուրեղավան խոշորացված համայնքի մյուս բնակիչները կարող են օգտվել ծորակի ջրից:
Ընդհանուր կոլիֆորմ մանրէները պայմանական ախտածին մանրէներ են և վկայում են խմելու ջրի հնարավոր աղտոտվածության մասին։ Դրանց առկայությունը կարող է նպաստել աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացմանը:
ՀՎԿԱԿ-ը շարունակում է մշտադիտարկումն ու անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ բնակչության առողջության պահպանման և հնարավոր նոր դեպքերի կանխարգելման նպատակով»:

«Իմ դեմ բացարձակ ցուցմունք տվողներ չկան, առերեսում էլ չեն արել». Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
819:36
ՊՆ շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
3419:30
Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող կոմբինատի տնօրենը
3919:18
Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց
4419:07
Կրկնակի վերցված նմուշներից 2-ում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ
4219:00
«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
6018:54
Դատախազը միջնորդեց Դավիթ Ղազինյանի կալանքը փոխել և կիրառել 1 միլիարդ դրամ գրավ, վարչական հսկողություն (տեսանյութ)
5218:36
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
7318:12