«Երկու նորություն՝ երկու զուգահեռ իրականությունից»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու նորություն՝ երկու զուգահեռ իրականությունից։
Ադրբեջանը ձեռք է բերել առնվազն յոթ պակիստանա-չինական JF-17 կործանիչ, ինչի մասին վկայում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած ուսումնական թռիչքների կադրերը։ Մոտակա ժամանակահատվածում նախատեսվում է մատակարարել ևս 33 կործանիչ։
Միաժամանակ Ադրբեջանը շարունակում է գրեթե ամեն ամիս անցկացնել հարձակողական բնույթի ինտենսիվ զորավարժություններ։
Զուգահեռաբար ադրբեջանական կողմը միջազգային հարթակներում և իր քաղաքական խոսույթում հետևողականորեն առաջ է մղում անասնական «արևմտյան ադրբեջանի» թեման, ինչպես նաև Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման պահանջը։
Բացի այդ, Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել հայկական ինքնիշխան տարածքի խորքում գտնվող տարածքներ՝ դրանք անվանելով «անկլավներ», պահանջում է փոխել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և շտապ իրականացնել այն, ինչ իր խոսույթում անվանում է «զանգեզուրի միջանցք», իսկ հայկական կողմը՝ TRIPP նախագիծ։
...
Իսկ Հայաստանում, ի պատասխան ադրբեջանի հակահայկական ռազմական, քաղաքական և դիվանագիտական ակտիվ նախապատրաստական քայլերի, լայն թափով կազմակերպվում են տարատեսակ փառատոններ, համերգներ, ժամանցային միջոցառումներ և զվարճանքի այլ ձևաչափեր։ Այս ամենին զուգահեռ իշխանությունները շարունակում են աննախադեպ ճնշումներ գործադրել հայկական ազգային ընդդիմության նկատմամբ։
Ահա այսպիսին է ստեղծված իրավիճակի իրական պատկերը։
Ուրիշ լա՞վ եք»։

«Նախորդ ծրագրում գրել էինք Շուշիի դեօկուպացիայի մասին, այս ծրագիրը հիմնված է իրական Հայաստանի գաղափարախոսության վրա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1611:54
«Նորմալ երկրում ՊՆ-ն կամ ԳՇ պետը հրաժարական տված կլինեին, սակայն Հայաստանը նորմալ երկիր չէ»․ Ոսկան Սարգսյան
1011:48
«Ովքե՞ր են փորձում մեր ՀԱՍ եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնել»․ հարց՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
2911:30
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3311:06
««Պիսկեմ» Սուրիկի ղեկավարած ոլորտում բառդակը շարունակվում է»․ Գագիկ Համբարյան
5310:36
«Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը Թրամփին»․ Արտակ Զաքարյան
5310:18
«Հայտարարում եմ որևէ երկրի դեմ երբևէ ձեռնարկված ամենաավերիչ տնտեսական գործողության մասին». Թրամփ
8710:06
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների քվեարկություններն ԱԺ-ում՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5410:00