Լուկաշենկոյի հրամանագրով պետական անվտանգության մարմինները կենթարկվեն «բացառապես նախագահին»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել, ըստ որի, հանրապետության պետական անվտանգության մարմիններն այսուհետ կենթարկվեն բացառապես պետության ղեկավարին։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
«Նախատեսվում է, որ պետական անվտանգության մարմինները կենթարկվեն բացառապես Բելառուսի նախագահին, նրանց համակարգը կատարելագործվում է»,- ասվում է հաղորդագրության տեքստում։
Փոփոխություններ են կատարվում թիվ 356 որոշմամբ, որը նախատեսում է նաև «Բելառուսի Հանրապետության ազգային անվտանգության ինստիտուտի» վերակազմավորումը Ազգային անվտանգության ակադեմիայի։
Նախօրեին Լուկաշենկոն անվտանգության հանդիպման ժամանակ ասել էր, որ Լեհաստանը, Լիտվան և Ուկրաինան բելառուս արմատականներից զինյալներ են նախապատրաստում հանրապետությունում ահաբեկչություններ իրականացնելու համար։ Նա նշել է, որ հաշվի առնելով Լեհաստանի ղեկավարության՝ «միջուկային զենքերը զրնգացնելու» ցանկությունը, իրավիճակը պետք է դիտարկել ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես Բելառուսի «պաշտպանական կարողություններին սպառնացող վտանգ»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
224Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
52913.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
158513.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
58312.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
50712.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
38612.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
99611.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
156511.08.2026, 21:04