«Պարգևավճարների համար լիուլի փող կա, սահմանամերձ Բարեկամավանի դպրոցի և բուժկետի նորոգման համար՝ ոչ»․ Ո․ Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Պարգևավճարների համար լիուլի փող կա, սահմանամերձ Բարեկամավանի դպրոցի և բուժկետի նորոգման համար՝ ոչ։
Հայաստանում քիչ գյուղ կա, որ Տավուշի մարզի Բարեկամավանի նման հեռավոր, կտրված, սահմանամերձ, վտանգավոր գոտում է։ Երկու տարի է, ինչ Բարեկամավանի միջնակարգ դպրոցի տանիքի նորոգումը, որը կատարվել է Ստավրոպոլում բնակվող բարեկամավանցիների հանգանակած փողերով, կիսատ է մնացել, անձրևաջրերը լցվում են դպրոցի շենք; Երկու տարի է, ինչ Բարեկամավանի բուժկետի տանիքի կեսը չկա, այն պոկվել է ուժգին քամուց, բուժկետում հակասանիտարական ահավոր վիճակ է, որի վկայությունը ներկայացվող լուսանկարն է։ Պետական բյուջեում փող կա ԱԺ-ի շենքի համար 27 հազար դոլարով նոր գորգ գնելու, 12 միլիոն դրամով էկոնոմիկայի նախարարության զուգարանները նորոգելու, արդիականացանելու, Տավուշի մարզպետարանի աշխատակազմին այս տարի ավելի քան 88 միլիոն դրամով պարգևատրելու համար, իսկ հեռավոր Բարեկամավանի պետական հանրակրթական դպրոցի և պետական բուժկետի տանիքները նորոգելու համար պետական բյուջևում փող չկա; 680 հազար ընտրողներ, լուսավոր ապագան եկել է, դումբ-դումբ-հու արեք»։

«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
7515:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
8214:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
70017.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
78216.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
204616.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
153815.07.2026, 21:35
«ԵՊՀ-ն չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է». «ՀայաՔվե»
103310.07.2026, 15:00
Մարզային դպրոցները սեպտեմբերի 1-ից կանցնեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո
121506.07.2026, 19:12