«Միգուցե դո՞ւ ես եղել այդ քանդակագործը»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վիգեն Չավետիս․ Հայ մտավորականության ճգնաժամի արտասովոր ցավերից հառնած մի տարօրինակ երևույթ կա, որը քաղաքական ալեկոծությունների ժամանակ անպետք կամ դատարկ խեցիների պես շպրտվում է ափ և երբ ծովի մակարդակը նորից վերակնգնվում է՝ նա անհետանում է ավազահատիկի նման։
Նա առաջինն էր, որ որակեց Նիկոլ Փաշինանին 2-րդ Նժդեհ, որը փրկեց Սյունիքը (հանձնելով Արցախը), բայց քանի որ ինքը բազմատաղանդ բառադի է՝ փորձել է իր հեղինակային կարծիքն արտահայտել նաև կենդանական աշխարհի արքաների մասին։ Ըստ Վիգեն Չավետիսի լսած լուրի՝ «Ծառուկյանի առյուծի վանդակ են նետել մի քանդակագործի, որը վախից մահացել է», երբ նրան հարց են տվել ո՞վ էր հանգուցյալը (բարի մարդ էր արդյոք նա, ո՛չ սագագող և խաբեբա, ինչպես կասեր Օստապը) և ե՞րբ, ի՞նչ հանգամանքներում՝ նա ասել է, որ ուղղակի լսել է։
Իսկ միգուցե դո՞ւ ես եղել հենց այդ քանդակագործը արքունական ծաղրածու Յո՛րիկ, և փոխաբերական իմաստով մեռե՞լ ես, և դու դեռ ապրում ես նույն վանդակում, ստրկամտության և պնակալիզության երևակայական քո՛ գարշահոտ աշխարհում, և մերթընդմերթ զրուցում կմախքիդ հետ, ավելի ճիշտ Շեքսպիրյան հերոս Համլետի պես վերցնում ես Գանգդ և ինքդ քեզ նմանեցնում մի պալատական խամաճիկի, որի երգը երգված է վաղուց, իսկ պատմությունը սրբագրված։ Խե՜ղճ Յորիկ, դու արդեն չկաս»։

«Առանց հակառակորդի տարածքի գրավման հաղթանակը հաղթանակ չէ». Գարիկ Քեռյան
8001:18
«Մեր հակառակորդը բույն է դրել մեր ամենագաղտնի հատվածում». Տարոն Սիմոնյան (տեսանյութ)
8301:12
Թաքեր Կարլսոնը եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասին անվանել է հիմար, մանկամիտ ու անտեղյակ
15300:47
Վարդան Ղուկասյանի փեսան ինքնաբացարկի դիմում է ներկայացրել
10500:06
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
8200:00
«Ուժեղ Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Սասուն Բադոյանն ազատ է արձակվել (լուսանկար)
90Երեկ, 23:54
ԵՄ-ն AliExpress-ին տուգանել է ռեկորդային 550 միլիոն եվրոյով
235Երեկ, 23:03
Ալավերդիում վաղը ջուր չի լինելու
82Երեկ, 22:24