«Հայաստանի ցանկացած իշխանություն պետք է օգտագործի իր ողջ պոտենցիալը սպառազինություն ներկրելու համար». Տիգրան Աբրահամյան
![]() 567 Երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2022 թ., 10:42 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, 2021 թվականի մայիսին ու նոյեմբերին ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելիս, 2022 թվականի ապրիլին ու օգոստոսին Արցախի դեմ ագրեսիա իրականացնելիս, 2022 թվականին Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակումից հետո որևէ մեկը չխոսեց Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների, նրան սպառազինություն մատակարարողների դեմ արգելքների մասին, որոշները սահմանափակվեցին միայն հայտարարություններով։ Իսկ հիմա իրանական ԱԹՍ-ների՝ այս կամ այն երկրին մատակարարումներ իրականացնելու մտադրության ֆոնին, Իրանի դեմ պատժամիջոցների կամ դրա ընդլայնման թեման միջազգային օրակարգի հարց է դարձել։ Այն երկրները, որոնք աչք են փակել կամ սահմանափակվել են միայն հայտարարություններով Արցախի ու Հայաստանի դեմ հարձակումների ժամանակ, նրանք, ովքեր չտեսնելու են տալիս տարբեր երկրների ադրբեջանական մատակարարումները, Ադրբեջանին նոր պատերազմի մղելը, հանկարծ մտահոգված են իրանական սպառազինության հնարավոր արտահանումներով։ Հայաստանի ցանկացած իշխանություն պետք է օգտագործի իր ողջ պոտենցիալը, հնարավորությունը սպառազինություն ներկրելու և իր պաշտպանական խնդիրներն իրացնելու համար, որտեղից որ հնարավոր է և որով ի վիճակի է երկրի անվտանգությունն ապահովել։ Այս պահին Հայաստանին բաժին է հասել մի իշխանություն, որն անվերջ զիջում/հանձնում է, սակայն այս պարտությունների շղթան պետք է կտրել և սկսել Հայաստանի ու Արցախի անվտանգության համակարգի վերակառուցումն ու պաշտպանական հնարավորությունների ընդլայնումը»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
