Բրյուսովում դասադուլը դադարեցվել է. ձեռք է բերվել պայմանավորվածություն

Հոկտեմբերի 21-ին, ՀՀ փոխվարչապետ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է համալսարանի պատվիրակության հետ, որի կազմում եղել են ռեկտոր Կարինե Հարությունյանը, ռեկտորի գլխավոր խորհրդական Գ. Թամրազյանը, Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ց. Ակոպյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Կ. Բոզոյանը, Ուսանողական խորհրդի անդամ Է. Զատիկյանը:
Համբարձում Մաթևոսյանը, կարևորելով ուսանողի կրթական իրավունքի գերակայությունը, ուսանողներին հորդորել է դադարեցնել դասադուլը և վերադառնալ ուսումնական բնականոն գործընթացին:
Համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը 168.am-ի հետ զրույցում հայտնել է, որ երկու օր առաջ՝ հոկտեմբերի 24-ից, դասապրոցեսը վերականգնվել է:
«Եղել է պայմանավորվածություն, որ դեռ սպասելու ենք վարչապետին ուղղված մեր նամակի պատասխանին։ Խոստացան սեղմ ժամկետներում պատասխանել»,- ասել է Ցոլակ Ակոպյանը:
Կողմերի միջև տեղի ունեցած քննարկման ընթացքում պարզաբանվել է, որ «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» և «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամները «Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարան» հիմնադրամին միացման ձևով վերակազմակերպելու և «Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարան» հիմնադրամը վերանվանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը հնարավոր է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո միայն:
«Մինչև 2030 թվականը կրթության զարգացման պետական ծրագրով նախատեսվում է ստեղծել 5-8 բուհ։ Մեր պահանջն է՝ ներկայացնել նաև միավորվող բուհերի ուղղությունները։ Մենք ուզում ենք հասկանալ, թե էլ ի՞նչ ուղղությամբ բուհեր պետք է ստեղծվեն, ըստ որի՝ նոր սկսենք խոսել միավորման մասին։ Չի կարելի միայն մանկավարժական հենքի վրա միավորել, գուցե մեզ պետք է հումանիտար հասարակական բուհ, իսկ այսօր նման կրթություն տվող ամենամեծ բուհը Բրյուսովի համալսարանն է»,- նշեց համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
7515:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
8214:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
70017.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
78216.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
204616.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
153815.07.2026, 21:35
«ԵՊՀ-ն չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է». «ՀայաՔվե»
103310.07.2026, 15:00
Մարզային դպրոցները սեպտեմբերի 1-ից կանցնեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո
121506.07.2026, 19:12