«Պուտինին չհաջողվեց նվաճել Ուկրաինան, ուստի նա որոշել է փորձել ոչնչացնել այն». Բորել
![]() 724 Երկուշաբթի, 07 նոյեմբերի, 2022 թ., 23:12 Ռուսաստանի բռնապետ Վլադիմիր Պուտինին չհաջողվեց նվաճել Ուկրաինան, ուստի, ըստ երևույթին, նա որոշել է փորձել ոչնչացնել այն։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, հայտնում է LIGA-ն։ Բորելը նշել է, որ գրեթե ինը ամիս է անցել, ինչ Պուտինն սկսել է իր անօրինական ագրեսիան։ Հանդիպմանը քննարկվել է Ռուսաստանի Դաշնության կողմից էսկալացիան, այդ թվում՝ հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածները խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների, մասնավորապես էներգետիկ և ջրամատակարարման օբյեկտների ուղղությամբ: «Քանի որ Պուտինը չկարողացավ նվաճել Ուկրաինան, պարզ է, որ այժմ նա մտադիր է ահաբեկել Ուկրաինայի բնակչությանը և ոչնչացնել երկիրը»,- ասել է Բորելը։ Նա հայտարարեց ԵՄ-ից մարդասիրական օգնության ավելացման մասին, ինչը ձմռան մոտեցմամբ է՛լ ավելի հրատապ է դարձել։ Բորելը շեշտել է, որ ուկրաինական տնտեսությունը շարունակում է մնալ առանցքային մարտահրավեր և հիշեցրել է, որ ԵՄ-ն պատրաստ է ամսական 1,5 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային (մինչև 18 միլիարդ եվրո ընդհանուր փաթեթ)՝ 2023 թվականին Ուկրաինայի ֆինանսական կարիքները զգալիորեն ծածկելու համար։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
