«Ակնհայտ է, որ Ալիևը գործողություններ է նախապատրաստում ԼՂ հայության դեմ». Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալիքներին: «2 օր առաջ Ադրբեջանի նախագահի արած հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հրվ Կովկասի ու ավելի լայն՝ տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար: Միջազգային հանրությանն ուղղված անհասցե ու ՀՀ-ին ուղղված հասցեական հոխորտանքներով լեցուն այդ ելույթը, որտեղ Ալիևը փորձ է անում պայմանավորվածությունները և պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրել ՀՀ-ին ու մեր կառավարությանը, փաստում է տրամագծորեն հակառակը: Ընդ որում, նրա հայտարարությունները հնչում են Բլինքեի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների վաշինգթոնյան հանդիպման ու հավանական խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հենց հաջորդ օրը: Տխրահռչակ այդ ելույթով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտել է օրեր առաջ՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությամբ արձանագրված գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին: Ադրբեջանի կողմից եռակողմ ու այլ ձևաչափերով ընդունված հայտարարությունների ու պայմանավորվածությունների խախտումները քրոնիկ բնույթ ունեն»: Փաշինյանի խոսքով՝ մի շարք գործողություններ ու հայտարարություններ ակնհայտ են դարձնում, որ Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև արդեն նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն:

«Կա կասկած, որ մարզպետարանում միայն «յուրայիններին» են պաշտոններ տալիս»․ Ոսկան Սարգսյան
2420:48
«Մեզ պետք է խաղաղություն առանց զիջումների, իսկ այս իշխանությունը չի կարող դա ապահովել»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
2920:18
«Մի հատ կոմբայն էլ իշխանություններին ենք նվիրելու՝ նստեն, քշելով գնան Ադրբեջան». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5719:54
«Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում. անհասկանալի քայլեր են արվում, որ սրեն կապերը ՌԴ-ի հետ». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
4719:36
«Փարիզում այցելեցինք ցուցահանդես»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5218:54
«Կոչ ենք անում Վրաստանի պատրիարքարանին չկրկնել Հայ եկեղեցու մոտեցումները և չհետևել նրա օրինակին». Ադրբեջանի ԱԳՆ
10318:12
«Երբ երկրի անվտանգությունը պաշտպանելու հարցում ոչինչ ես, ստիպված քեզ հռչակում ես կուսակրոնության ուխտի պաշտպան»․ Ալիսա Գևորգյան
6517:24
Խուզարկություններ՝ Աբովյանի համայնքապետարանում․ կան ձերբակալվածներ
8217:12