ԱՄՆ Պետդեպը հավաստիացրել է, որ Իրանի սպառնալիքների պարագայում իրենք կաջակցեն Ադրբեջանին
![]() 723 Ուրբաթ, 11 նոյեմբերի, 2022 թ., 10:06 ԱՄՆ Պետդեպարտամենտն արձագանքել է վերջին օրերին տարածաշրջանում իր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ իրանական հռետորաբանությանը, գրում է Turan-ը։ «ԱՄՆ-ի համար շատ պարզ է, որ Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար»,- ասել է գործակալության խոսնակ Նեդ Փրայսը։ «Մենք կարևոր երկկողմ հարաբերություններ ունենք այս բոլոր երկրների (տարածաշրջանի – խմբ.) հետ։ Դուք նշեցիք Ադրբեջանը։ (Քարտուղար Բլինկենը) այս շաբաթվա սկզբին հնարավորություն ունեցավ հանդիպելու իր ադրբեջանցի գործընկերոջ հետ»,- ասել է Փրայսը՝ հավելելով. «Մենք կշարունակենք աջակցել մեր գործընկերներին և ի վերջո հակազդել Իրանի ապակայունացնող ազդեցությանը՝ տարածաշրջանում և, հնարավոր է, դրանից դուրս»: Turan-ի թղթակիցը նաև հարցրել է Փրայսին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի՝ վերջերս Իրան կատարած այցի մասին, և արդյոք Մոսկվայի և Թեհրանի համագործակցությունից Իրանն ավելի կոգևորվի թե՛ տանը, թե՛ տարածաշրջանում և դրանից դուրս։ «Այս ամենը մտահոգիչ է գործընկերության (ինչ-որ տեղ՝ աճող գործընկերության) համատեքստում, որը մենք տեսել ենք, որ զարգանում է վերջին տարիներին և տարբեր ձևերով՝ վերջին ամիսներին Իրանի և Ռուսաստանի միջև: Սա աճող դաշինք է, որը ողջ աշխարհը պետք է դիտարկի որպես լուրջ սպառնալիք»,- հավելել է ամերիկացի դիվանագետը։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
