Փաշինյանն օլիգարխների հետ է տալիս-առնում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ նոյեմբերի 11-ին, Եղվարդում համակցված կերերի նոր գործարանի բացման արարողությանն է ներկա եղել:
Նկատել ենք, որ Փաշինյանին հյուրընկալած մերօրյա օլիգարխ Նարեկ Նալբանդյանը, որն էլ հենց նոր գործարանի սեփականատերն է, առանց փողկապի էր դիմավորել ու ուղեկցել վարչապետին, ինչն արարողակարգային կոպիտ խախտում է:
Դրա վրա ուշադրություն չեն դարձրել, գլխավորը նոր օլիգարխի բիզնես կարողությունների զարգացումն է, որը ապահովվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Նարեկ Նալբանդյանը, նշենք, «Շիրակ» թռչնաֆաբրիկայի, «Ման-Հոլդինգ» ընկերության սեփականատերն է, զբաղվում է ներկրումներով ու բիզնես այլ գործունեությամբ: Այս տարվա մարտին հենց գնեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Ազատության պողոտայում գտնվող (Մոնումենտի բարձունքում) շքեղ առանձնատունը։ Նալբանդյանը Աբրահամյաններին, սակայն, տան համար վճարել է 48 մլն դրամ, մնացած մասը՝ 2,452 մլրդ դրամը, Նալբանդյանը մինչև օգոստոս ամիսը պետք է վճարեր։
Նույնպիսի՝ «փակովի» տարբերակով» նա ձեռք էր բերել նաև Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը: Նախկին ոստիկան Նարեկ Նալբանդյանը, ըստ երևույթին, բանեցնելով երբեմնի մասնագիտական հմտությունները, կարողանում է նաև ձվի շուկայի մյուս խաղացողներին խեղճացնել ու մոնոպոլ դիրք զբաղեցնել:
Հենց դրանով է պայմանավորված, որ «Շիրակի» արտադրած ձվի գինը շուկայում պարբերաբար 20-30 դրամի է հասնում, որ հետագայում արհեստական գնաճի ու մոնոպոլ դիրքերի ամրապնդման հանգեցնի:
Ի՞նչ է ստացվում. Փաշինյանը, որն իշխանության էր գալիս օլիգարխիան ու մոնոպոլիան մերժելով, այժմ շուկայում հենց այդպիսի դիրք զբաղեցնողների հետ է տալիս-առնում, նրանց հյուրասիրած աղուհացը կիսում ու ամեն բան անում նորօրյա օլիգարխների ապահով առաջընթացի համար»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Մակրոնը սահմանել է իր անհատական հակառեկորդը»․ Արտակ Զաքարյան
1217:12
«Խաղաղություն չի լինում, եթե կոնֆլիկտի պատճառները չեն քննարկվում և չեն հաղթահարվում»․ Իրինա Յոլյան
2316:54
«Ադրբեջանն իր հետագա քաղաքական պահանջների համար հիմք է ստեղծում». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
3016:48
«ԱՄՆ-ն ցանկանում է վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին»․ #CNN
7216:42
Ռուբեն Մխիթարյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու (տեսանյութ)
3216:36
Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
4116:30
«Խիստ արձագանքում եք ՀԱՊԿ-ի, Բելառուսի վերաբերյալ հարցերին, բայց նույն կերպ չեք արձագանքում Ադրբեջանին». Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
4416:18
«8 տարի է՝ իշխանություն եք, ու մենք ձեռքբերում չունենք». Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
4716:06