«Արցախի ՊԲ-ի կազմալուծման հարցը կրկին առաջնային օրակարգ են հրում». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախի պաշտպանության բանակի կազմալուծման հարցը կրկին առաջնային օրակարգ են հրում, սակայն եթե նախկինում դա արվում էր Ադրբեջանի նախաձեռնությամբ և դա որպես պահանջ/սպառնալիք էր ներկայացվում, ապա հիմա այն ակտիվացվում և քննարկելի են դարձնում և՛ հայաստանյան, և՛ որքան էլ զարմանալի է՝ արցախյան իշխանական շրջանակներից։
Որքան էլ ՊԲ կրճատումը՝ կարևոր չէ ամբողջական, թե մասնակի, ներկայացվի միջազգային երաշխիքների կամ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կազմի հնարավոր ընդլայնման համատեքստում, ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ է։
Այստեղ առաջին խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունը թեման օրակարգային քննարկման հարց է դարձրել, իսկ ավելի կոնկրետ՝ սակարկման, իսկ այն ներկայացվում է նաև որպես Արցախի հետ համաձայնեցված։
Երկրորդ, ես չեմ պատկերացնում, թե էլ ինչ պետք է պատահի Արցախի հետ, որ տեղում հասկանան, որ կոնկրետ այս գործընթացի նպատակը, բառիս բուն իմաստով, Արցախի հենման վերջին հենապատը հեռացնելն է։
Ադրբեջանն այս հարցով շտապում է, որպեսզի խաղաղապահների 5-ամյա ժամկետի ավարտից առաջ վերացնի դիմադրության ամենակարևոր ինստիտուտը, որի պարագայում ո՛չ բանակցելու, ո՛չ էլ պայքարելու ռեսուրս չի լինի։
Դեռ չեմ խոսում այն մասին, որ 44-օրյա պատերազմից հետո տեսել ենք, թե ինչպես են ոտնակոխ տրվել միջազգային երաշխիքներն ու խաղաղապահների ներկայությունը և Արցախի նորանոր տարածքներ բռնազավթվել»։

«Հոսանքի գինը՝ 120 դրա՞մ». Հրայր Կամենդատյան
8701:06
«1918-ին Պոլսում ՀՀ արտգործնախարարը քննարկում էր Զորավար Անդրանիկին զինաթափելու պահանջը». Թաթուլ Հակոբյան
8800:42
«Ապրելու երկիր»-ը Մարտունիում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
101Երեկ, 21:42
«Այս պահին ունենք «խաղաղության փակուղի»․ Շիրազ Խաչատրյան
122Երեկ, 18:06
«Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը 10 հազարով բարձրացրել էին, ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են»․ Ոսկան Սարգսյան
105Երեկ, 17:48
Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
296Երեկ, 17:36
«Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Հակոբ Բադալյան
96Երեկ, 17:30
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
182Երեկ, 17:24