«Ադրբեջանական սադրանքներն ունեն համակարգված բնույթ». Տիգրան Աբրահամյան
![]() 666 Երկուշաբթի, 14 նոյեմբերի, 2022 թ., 15:00 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, 1 շաբաթվա ընթացքում 2 միջադեպ է գրանցվել՝ նույն ուղղությամբ, նույն հատվածում: 2 դեպքում էլ կրակ է արձակվել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ, վնաս պատճառվել: Դեպքերից մեկով մարմնական վնասվածք է ստացել նաև քաղաքացիական անձ: Վերջին շրջանում Ասկերանի շրջանի մի քանի բնակավայրերի ուղղությամբ, ադրբեջանական կողմը տարբեր բնույթի սադրանքների է գնացել, որոնք ուղեկցվում են սպառնալիքով: Այդ սադրանքները հստակ ունեն համակարգված բնույթ, համենայդեպս, այս 2 և դրանից բացի գրանցված միջադեպերի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք զուտ կարգապահական կամ ինքնագործունեությունից բխող գործողություններ չեն եղել: Կա հստակ ձեռագիր, կա պլանավորում և ադրբեջանցիներն այդ գծի մեջ են գործում: Ճիշտ է՝ բոլոր միջադեպերի ժամանակ ռուս խաղաղապահների միջամտություն եղել է, իրադրությունը կայունացվել է, սակայն ադրբեջանցիների պահվածքը, խոսքը ցույց է տալիս, որ նրանց ակտիվության նվազումը շատ հարաբերական է: Մի կողմից պետք է հասկանալ, որ հետպատերազմյա ժամանակահատվածի պայմանավորվածություններն ու ռազմաքաղաքական դասավորությունը հանգեցրել է նրան, որ նմանատիպ միջադեպեր անընդհատ լինելու են և արցախցիներն ստիպված են անընդհատ այդպիսի ռեժիմում ապրել ու աշխատել, մյուս կողմից՝ հեշտ է կողքից այդ իրավիճակում ապրողներին անընդհատ հիշեցնել, որ իրավիճակն այսպես է դասավորվել, պետք է դիմանալ կամ հարմարվել: Ամեն դեպքում, մի շարք ուղղություններով, լրացուցիչ անվտանգային միջոցառումների անհրաժեշտություն կա, առանց որի դժվար է լինելու զսպել ադրբեջանական լկտիություններն ու ագրեսիան»: Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
