Քրեական հետապնդում հոր նկատմամբ․ ինչպե՞ս է աշխատում Գրիգոր Մինասյանը իշխանության հետ․ «Ժողովուրդ»
![]() 235 Հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2022 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Մինասյանից հետաքրքրվեցինք, թե նա ինչպես է աշխատում քաղաքական այս իշխանության հետ, երբ իր հայրիկին քաղաքական իշխանությունների հրահանգով քրեական հետապնդման ենթարկեցին, մեղադրանք առաջադրեցին, և դեռ ավելին՝ հետախուզում է հայտարարվել նրա նկատմամբ: Ի պատասխան մեր այս հարցադրմանը՝ Գրիգոր Մինասյանն ասաց, որ անձնական այդպիսի հարցերի չի պատասխանում: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Արա Մինասյանին մեղադրանք է առաջադրվել. վերջինս իր կարգադրիչ լիազորությունները բժշկական կենտրոնի շահերին հակառակ է օգտագործել՝ Հայաստանի Հանրապետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 908 միլիոն դրամից ավելի գույքային վնաս: Առանձնապես խոշոր չափի՝ 45 միլիոն 402 հազար 392 դրամ, 27 միլիոն դրամից ավելի վատնում կատարելու եւս երկու դրվագ կա, ինչպես նաեւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթերի կեղծիքի կատարում: Նկատի ունենալով, որ Մինասյանը թաքնվում է քննությունից, և պարզ չէ գտնվելու վայրը, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: 2019 թվականին առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հրապարակային «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի մասին մեղադրանքներ էր հնչեցրել, ինչի առթիվ Արա Մինասյանի փաստաբանը դատի էր տվել առողջապահության նախկին նախարար, ներկայումս ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանին: Մինասյանի փաստաբանը դատարանում պնդել էր, որ նախարար Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում Մինասյանի հասցեին զրպարտիչ հայտարարություններ է արել: Դատարանը բավարարել էր այս հայցն ու պարտավորեցրել նախարարին հրապարակավ ներողություն խնդրել Մինասյանից»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Ռուբիոն հետաձգում է այցն Իսրայել
3819:36
«Չեմ զարմանա, եթե պարզվի՝ փակման ենթակա են այն դպրոցները, որոնց տնօրենները ՔՊ-ի հետ աֆիլացված չեն». Կարեն Վրթանեսյան
3919:30
Ուկրաինայի վերականգնման համար անհրաժեշտ է առնվազն 588 միլիարդ դոլար
7619:18
«6 մլրդ 537 մլն 147 հազար դրամ է հատկացված աղբահանության համար, իսկ Երևանն այս փնթի վիճակում է». Սոնա Աղեկյան
7419:06
«ԱՄՆ-ում ավելի քան 40 մլն մարդ հայտնվել է ձնաբքի նախազգուշացման գոտում»․ #NBC (տեսանյութ)
11118:54
«Հայաստանում անհասկանալի բարձր են վարկային տոկոսադրույքները». Գառնիկ Դանիելյան
6218:36
«Ապագայի Հայաստանը պետք է լինի իրական եվրոպական արժեքների պետություն». Արմեն Աշոտյան
10118:24
«Երևանում փոսալցում են անում օտարերկրացիները». Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
8018:12
