«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան
![]() 144 Այսօր, 17:00 Դերասան Լևոն Հարությունյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների՝ «գյումրեցիներ ջան, եկել ենք ձեր գյուղ հյուր» արտահայտությանը, ասել է. «Գյումրին երբեք գյուղ չի դառնա, Գյումրին միշտ քաղաք է եղել: Մինչև Գյումրի մտնելը, Գյումրու մասին խոսելը, մի հատ պատմությունն ուսումնասիրեք: Գյումրի եք գովաբանում, բայց ասում եք՝ գյո՞ւղ: Գյումրին դրանից չի վիրավորվի, Գյումրին իր արժեքն ունի, ե՛ս եմ վիրավորվում: Ես Գյումրիում չեմ ծնվել, իմ մանկությունն է էնտեղ անցել, իմ արմատները Գյումրիից են: Էդ քաղաքն իմ հպարտությունն է, էդ քաղաքի հետ զգույշ եղեք»: Նշենք, որ տեսանյութը քննարկումների թեմա էր դարձել համացանցում: ՔՊ-ականներից Ռուբեն Ռուբինյանը գրել էր. «Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու մեր Գյումրին գյուղ անվանել»: Բլոգեր Արամ Գևորգյանն էլ այսպես էր արձագանքել ՔՊ-ականներին. «Կուզեի՞ք Արցախն էլ խոսքի մեջ, պատահմամբ գյուղ ասեին, բայց մերը՝ հայկական լիներ»: Աղբյուրը` Լևոն Հարությունյան |

«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
13417:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
12716:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
13616:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
11915:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
10214:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
10714:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
22914:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
25414:12
