«Ձեր ստերն ու տված կտերը էլ չեն անցնում»․ Ոսկան Սարգսյան
![]() 176 Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ., 17:18 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նոյեմբերյանցի մեկը համացանցում հայտարարել է, թե վերջին 8 տարում ինչ աննախադեպ զարգացման փուլ է մտել Նոյեմբերյան համայնքը։ Խի՞ վերջին 8 տարում, որովհետև «փրկիչ» Նիկոլ Փաշինյանը եկավ ու աննախադեպ զարգացրեց Նոյեմբերյան համայնքը։ Աննախադեպը ձեզ ուտի, աննախադեպ կերպով Արցախը հանձնեցիք, Եռաբլուրը, գերեզմանների տարածքն ավելացրիք, Հայաստանի սահմանամերձ տարածքները, Կիրանցի հողերը հանձնեցիք, Վերին Ոսկեպարն էլ էիք ուզում հանձնել, սակայն այդտեղ ձեր խոփը մեծ քարին դեմ առավ։ Գնացեք Նոյեմբերյան քաղաքում բանկերի առաջ վարկերի տակ կքածներին, տոկոս փակողներին տեսեք։100 և ավելի չլուծված հիմնահարց գիտեմ Նոյեմբերյանում և դրանց մասին միշտ եմ գրում։ Ես նոյեմբերյանցի եմ, 35 տարի լրագրող և խմբագիր եմ աշխատում, Նոյեմբերյանում ծրագրեր իրականացվել են, այդ թվում՝ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի և համայնքապետարանի լավ աշխատանքի շնորհիվ, սակայն շատ հիմնախնդիրները մնում են։ Հայրենիք հանձնողների ձեր իշխանությունը պահելու համար փորձում եք հանրությանը մոլորեցնել, սակայն քանի՞ անգամ կարելի է խաբել, ձեր ստերն ու տված կտերն էլ չեն անցնում»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Հինգ կիլոմետրի համար էս գի՞նը»․ Սուրեն Առուստամյան
4110:42
«Իշխող ռեժիմի կրավորական բնույթի մեկնաբանություններն արտաքին աշխարհին փոխանցում են երկու վտանգավոր ուղերձ»․ Տիգրան Աբրահամյան
6710:00
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
14907:48
«Փաշինյանն ասում է՝ պատասխանատվություն եք կրում միայնումիայն ԴՈՒՔ՝ իրեն ձայն տվողներդ». Հարութ Ուլոյան
27402:12
«Հայկական էլիտայի խնդիրը». Քրիստինե Վարդանյան
16800:30
«Վտանգավոր ու գարշահոտ նկուղ-աղբանոց՝ Նորաշեն թաղամասի խաղահրապարակի մոտ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
30900:00
Պատրիարխալ պատճառներով կնասպանության համար Ռումինիան սահմանեց ցմահ ազատազրկում
314Երեկ, 23:45
Կարմիր Ավետարանը զավթված Հովհաննավանքի փոխարեն տարվել է Սուրբ Մարիանե եկեղեցի
204Երեկ, 22:54
