Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ֆրանսիացիները հասկացել են մեր` միայն բարոյական հաղթանակներով ապրելու ձգտումը». Արթուր Ղազարյան

«Ֆրանսիացիները հասկացել են մեր` միայն բարոյական հաղթանակներով ապրելու ձգտումը». Արթուր Ղազարյան
232
Հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2022 թ., 21:31

Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ֆրանսիացիները հարյուրամյակների ընթացքում գերազանց հասկացել են մեր՝ հայերիս, միայն բարոյական հաղթանակներով ապրելու ձգտումը։ Դրա համար նրանք մեզ բացառապես բարոյական աջակցություն են ցույց տալիս, այն դեպքում, երբ մատերիալիստ ադրբեջանցիների երեք արբանյակներից երկուսը ֆրանսիական են։
Այդ արբանյակներով են թուրքերը դիտարկել մեր զոհված հազարավոր զինվորների յուրաքանչյուր շարժը։
Իսկ ֆրանսիական սենատի՝ կատարման համար ոչ պարտադիր բանաձևի համար, շնորհակալ ենք շատ։
Մեզ ավելին պետք էլ չէ։
Հայերիս բոլոր դաշնակիցները, եթե, իհարկե, այդպիսիք կան, կամ վիրտուալ են, կամ մեր թշնամու հետ են առնում- ծախում»։

Աղբյուրը`   Արթուր Ղազարյան