Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ադրբեջանական թելեգրամյան ալիքներով ինտենսիվ ապատեղեկատվություն է տարածվում». Տաթևիկ Հայրապետյան

«Ադրբեջանական թելեգրամյան ալիքներով ինտենսիվ ապատեղեկատվություն է տարածվում». Տաթևիկ Հայրապետյան
263
Հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2022 թ., 13:18

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական թելեգրամյան ալիքներով ինտենսիվ ապատեղեկատվություն է տարածվում, որն արագորեն մտնում է հայկական տիրույթ: ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՄ ՍՏՈՒԳԵՔ, ԹԵ ԻՆՉ ԵՔ ՏԱՐԱԾՈՒՄ և ՄԻ՛ ՏԱՐԱԾԵՔ ԿԵՂԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ: Խոսքն ԱՄՆ և ՌԴ դեսպանատների սեպտեմբերին արված հայտարարությունների մասին է, որով հորդորում էին իրենց քաղաքացիներին չգնալ սահմամերձ շրջաններ: Այժմ ադրբեջանական քարոզչական ցանցը վերակենդանացրել է այդ հորդորը և քչերն են նայում, որ դա գրվել է ՍԵՊՏԵՄԲԵՐ ամսին: Այս ամենի նպատակը հայ հանրության շրջանում պանիկա տարածելն է: Այդ մասին մանրամասն գրում եմ և արագ ներկայացնում իմ թելեգրամյան ալիքում»: