Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Երբ ԶՈՒ-ում ծառայությունը որպես աշխատանք ես դիտարկում, պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու որևէ շանս չունես»․ Տ. Աբրահամյան

«Երբ ԶՈՒ-ում ծառայությունը որպես աշխատանք ես դիտարկում, պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու որևէ շանս չունես»․ Տ. Աբրահամյան
196
Հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2022 թ., 12:48

«ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակ խոսում է պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին, բայց մոտեցումը, որ ցուցաբերում են, որևէ ձևով չի արտահայտում դա։

Մասնավորապես, ասվում էր, թե զինծառայողը երեկոյան ժամերին կարող է աշխատանքից վերադառնալ տուն, խնդիրը հենց այստեղ է սկսվում, երբ զինվորական ծառայությունը որպես աշխատանք է գնահատվում։ Երբ դու ԶՈՒ-ում ծառայությունը որպես աշխատանք ես դիտարկում, դու այդ պայմաններում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու որևէ շանս պարզապես չունես»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Երբ ԶՈՒ-ում ծառայությունը որպես աշխատանք ես դիտարկում, պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու որևէ շանս չունես»․ Տ. Աբրահամյան