Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Արցախի գեներալ Միքայել Արզումանյանի գործով հարցաքննվել է ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը. «Ժողովուրդ»

Արցախի գեներալ Միքայել Արզումանյանի գործով հարցաքննվել է ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը. «Ժողովուրդ»
245
Ուրբաթ, 18 նոյեմբերի, 2022 թ., 09:24

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով հարցաքննվել է ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը: «Մենք փորձեցինք անձամբ նրանից պարզել իրականությունը, սակայն մեր փորձերն անցան ապարդյուն: Նշենք, որ Միքայել Արզումանյանի գործով առերեսումների գործընթացը շարունակվում է: Նախաքննական մարմինը Արցախի պաշտպանական բանակի հրամանատարների և այլ անձանց է հրավիրում հարցաքննության, առերեսում ՊԲ նախկին հրամանատարի հետ:

Նկատենք, որ սովորաբար առերեսումներ են իրականացվում այն ժամանակ, երբ քրեական վարույթով հակասություններ են առաջանում գործով անցնող անձանց ցուցմունքներում: Դա է պատճառը, որ քննիչը Միքայել Արզումանյանին և գործով անցնող այլ անձանց նստեցրել է դեմ-դիմաց և կոնկրետ հարցադրումներ արել:
Նկատենք, որ Արզումանյանը կալանավորվել էր սեպտեմբերի 1-ին և մինչ օրս գտնվում է կալանքի տակ:

Ի դեպ, գրել էինք, որ մինչև նրան մեղադրանք առաջադրելը վկայի կարգավիճակով հարցաքննվել են նաև ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը»:

Մանրամասները՝ թերթի համարում: