«Ալիևը հանձնարարել է գազաֆիկացնել Արցախը․ ի՞նչ է թաքնված որոշման ետևում». Արտյոմ Երկանյան

Լրագրող, հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը մանրամասնել է, թե Իլհամ Ալիևի՝ Ստեփանակերտը և ռուս խաղապահների պատասխանատվության տակ գտնվող Արցախի մյուս հայաբնակ շրջանները գազաֆիկացնելու հանձնարարականի ետևում ի՞նչ նպատակներ են թաքնված․ «ՀՀ-Արցախ գազատարի մի հատվածը Ադրբեջանի կողմից է վերահսկվում, սա լրջագույն վտանգ է․ հիշեցնեմ՝ մարտի 8-ին ադրբեջանցիների կողմից վնասվել էր Արցախը սնուցող գազատարը հենց այն հատվածում, որը վերահսկվում է իրենց կողմից և թույլ չէին տվել, որ ռուս խաղաղապահները զբաղվեն վերանորոգման աշխատանքներով։ Ադրբեջանցիները իրենք վերանորոգեցին գազատարը՝ ներկայացնելով, թե անհասկանալի ինչ-որ վթար է տեղի ունեցել, բայց պարզվել է, որ դա ընդամենը հնարավորություն էր գազատարի վրա հաշվիչ և փական տեղադրելու, այսինքն՝ ցանկացած պահի կարող են փակել այդ փականը և զրկել Արցախին գազ ունենալու հնարավորությունից։ Ակնհայտ է, որ դրանով հիմք է նախապատրաստվում այն ամենի համար, ինչի մասին խոսեցի, անխուսափելի է այդ օրը․ առաջարկելու են օգտվել «Ազերիգազ» ադրբեջանական ընկերության ծառայություններից, հակառակ դեպքում՝ կփակեն այդ փականը, ընդ որում՝ Ադրբեջանի պաշտոնական անձինք չեն էլ թաքցնում, որ այդպիսի ծրագիր կա։ Խնդիրը լուծված կլիներ, եթե ժամանակին մենք սկսեինք կառուցել գազատարը միջանցքի այն հատվածով, որն այժմ վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից. անցել է արդեն երկու տարի, սակայն անգամ նախագիծ չկա, որքան ես գիտեմ․ պատճառն ինձ համար անհասկանալի է։ Մյուս լուծումը Արցախում այլընտրանքային վերականգնվող էլեկտրաէներգիայի աղբյուրները զարգացնելն է»,- ասել է Երկանյանը։

«Եթե մարդը, անկախ ազգությունից, ապրում և աշխատում է մեր երկրում, ինչո՞ւ չպետք է ՀՀ քաղաքացիություն ստանա»․ Թաթուլ Հակոբյան
7603:06
«Երեք հրատապ քայլ՝ Հայաստանի միջազգային դիրքերն ամրապնդելու համար»․ Արա Պապյան
8402:06
«Որևէ մեկի նվիրած գիրքը պետք չէ գրկել, պետք է կարդալ և քաղաքական հետևություններ անել»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
8901:06
«ԱՄՆ-ն TRIPP-ը դիտարկում է որպես աշխարհառազմավարական ռիսկերի նվազեցման կարևոր գործիք»․ Էմի Քարլոն
15600:42
«Ինքնությունը պահպանելու համար հայը պետք է պայքարի ՀՀ-ի և Ադրբեջանի կառավարությունների դեմ միաժամանակ»․ Իշխան Սաղաթելյան
8400:12
«ՀՀ-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով դատապարտված ադրբեջանցի ակտիվիստն ինքնասպանության փորձ է արել»․ Տաթևիկ Հայրապետյան
81Երեկ, 23:54
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը
76Երեկ, 23:48
Անգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
77Երեկ, 23:36