Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Հրաման ունեին՝ թույլ չտալ նստացույցը». ակցիայի մասնակից

«Հրաման ունեին՝ թույլ չտալ նստացույցը». ակցիայի մասնակից
222
Ուրբաթ, 18 նոյեմբերի, 2022 թ., 13:00

Ինչպես տեղեկացրել էինք՝ ԱԺԲ երիտասարդական թևը նստացույց է անցկացնում Արդարադատության շենքի մոտ՝ Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով։ Նստացույցի մասնակիցներից մեկի խոսքով՝ «ոստիկանությունը խոչընդոտել է ակցիայի ընթացքին՝ զգուշացնելով, որ եթե մենք նստացույցն անենք Արդարադատության նախարարության տարածքում, մեզ բերման կենթարկեն։ Իրենք առաջարկեցին, որպեսզի տեղափոխվենք դիմացի մայթ, քանի որ նախարարությունում ինչ-որ միջոցառում է կազմակերպված, և խամաճիկները ներկա պահին գտնվում են ներսում, որպեսզի չխանգարենք իրենց անդորրը։ Հրամանն այդպես էր տրված, որպեսզի խանգարեն և թույլ չտան, որ մենք սկսենք նստացույցը, բայց քանի որ չէինք հրաժարվի մեր գաղափարից, ընդհանուր եզրեր փորձեցինք գտնել, որպեսզի իրենց նպատակին չհասնեն։ Սա դեռ չի նշանակում, որ մնացած բոլոր օրերը նույն տեղում ենք շարունակելու»։