Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ի պատիվ դատավորի՝ ազատության մեջ եմ». Գերասիմ Վարդանյան

«Ի պատիվ դատավորի՝ ազատության մեջ եմ». Գերասիմ Վարդանյան
236
Ուրբաթ, 18 նոյեմբերի, 2022 թ., 15:48

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի, բեկանել է ստորադաս դատարանի որոշումը և Գերասիմ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել 10 միլին ՀՀ դրամ գրավով։ Այս մասին նախօրեին հայտնել էր փաստաբան Բենիկ Գալստյանը։

Քիչ առաջ Վարդանյանը դուրս եկավ ՔԿՀ-ից: «Ի պատիվ դատավորի, ով այն քիչ դատավորներից է, որ կարողացավ ուժ գտնել իր մեջ ու արդար որոշում կայացնել, հիմա ազատության մեջ եմ... Ասել եմ ու կրկնում եմ՝ ես դաշնակցական եմ, թքած ունեմ թե՛ իրենց կողմից շնորհված անազատության վրա, թե՛՝ ազատության. մեր նպատակը, մեզ համար ամենակարևորը՝ մեր հայրենիքի ազատությունն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ շարունակելու է պայքարը: