«Հայաստանի համար ամենակարևոր պահերին Վերին Լարսը փակվում է». Նորայր Նորիկյան
![]() 270 Շաբաթ, 19 նոյեմբերի, 2022 թ., 00:03 «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը գրում է. «Վերին Լարսի խայտառակությունն ու հազարավոր վարորդների մղձավանջը Վերին Լարսի ճանապարհն իսկական պատուհաս է Հայաստանի՝ արտահանմամբ զբաղվող հարյուրավոր ընկերությունների և իրական մղձավանջ՝ հազարավոր վարորդների համար: Օրեր շարունակ վարորդները մնում են վրաց-ռուսական սահմանին կանգնած՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ՝ կրելով ահռելի նյութական վնասներ: Հետաքրքիր է, որ տարբեր պատճառներով Հայաստանի համար ամենակարևոր պահերին Վերին Լարսը փակվում է... Պետք է խոստովանել, որ Հայաստանին այդպես էլ չհաջողվեց լուծել Վերին Լարսի խնդիրը: Ես ասում եմ՝ դավաճանությունը, ձախողումը, տապալումը տեղի է ունեցել հենց այս հարցերում, որ նախորդող 20-30 տարիներին Հայաստանը՝ որպես պետություն, այդպես էլ չկարողացավ լուծել այլընտրանքային ճանապարհների հարցը, չկարողացավ Սև ծովում ունենալ բացառապես սեփական բեռնափոխադրման համար նախատեսված առանձին նավահանգիստ, չկարողացավ օգտվել Ծովային կոնվենցիայիով Դեպի ծով ելք չունեցող պետություններին վերապահված հնարավորություններից: Լսե՛ք, ամո՛թ է, որ հայ վարորդներն օրեր շարունակ Վերին Լարսում մնում են բառիս բուն իմաստով անտեր վիճակում: Կրկնակի ամոթ է, որ գոյություն չունի այս խայտառակ վիճակը հաղթահարող որևէ ռազմավարական ծրագիր: Հնարավորինս սեղմ ժամկետում Վրաստանի ու Ռուսաստանի Դաշնության հետ քննարկե՛ք ու լուծե՛ք այս հարցը, այս խայտառակությունը՝ համարելով այն մեր ազգային անվտանգությանն սպառնացող իրական վտանգ»: Աղբյուրը` Նորայր Նորիկյան |

«Ապագայի Հայաստանը պետք է լինի իրական եվրոպական արժեքների պետություն». Արմեն Աշոտյան
4818:24
«Երևանում փոսալցում են անում օտարերկրացիները». Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
4418:12
«Գևորգ Պապոյանը խոստովանում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումը». Դերենիկ Մալխասյան
6418:00
«Էփշտեյնն ԱՄՆ-ում վեց գաղտնի պահոց ուներ, որտեղ թաքցնում էր իր արխիվը»․ #TheTelegraph
11117:49
«50 և ավելի տարեկան լինելով՝ էս մարդը նոր է պատմություն սովորում»․ Արմեն Հովասափյան
7717:30
«Ձեր ստերն ու տված կտերը էլ չեն անցնում»․ Ոսկան Սարգսյան
7717:18
Ռուբեն Ռուբինյանն այցելել է Սաղմոսավանք, հանդիպել Տեր Օշինի հետ (տեսանյութ)
9817:12
«Ձեր ադրբեջանցիներին խորհուրդ տուր՝ Արցախի եկեղեցիները չպղծեն»․ Նիկողոս Հովհաննիսյան
11516:36
