«Քաղաքացիների եկամուտների հայտարարագրման նախագիծը կառավարությունը համարել է անհետաձգելի և ուղարկել ԱԺ». Բաբկեն Թունյան
![]() 248 Ուրբաթ, 18 նոյեմբերի, 2022 թ., 23:18 ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը. «ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի փաթեթով Հայաստանի Հանրապետությունում ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Կառավարությունն օրենսդրական նախաձեռնությունը համարել է անհետաձգելի և սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Այն կքննարկվի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստում և դրական եզրակացություն ստանալու դեպքում՝ առաջին ընթերցմամբ կքննարկվի ԱԺ դեկտեմբերի 6-ին մեկնարկող լիագումար նիստում: Մինչև հանձնաժողովի նիստը կկազմակերպվի աշխատանքային քննարկում, որին կհրավիրվեն նաև անկախ փորձագետներ: Իսկ առաջին ընթերցումից մինչև երկրորդն ընկած ժամանակահատվածում կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ: Համակարգը ներդրվելու է 2023 թվականից, փուլային տարբերակով: Առաջին հայտարարագրերը կլրացվեն 2024 թվականի սկզբին»: Աղբյուրը` Բաբկեն Թունյան |

«Ապագայի Հայաստանը պետք է լինի իրական եվրոպական արժեքների պետություն». Արմեն Աշոտյան
4818:24
«Երևանում փոսալցում են անում օտարերկրացիները». Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
4418:12
«Գևորգ Պապոյանը խոստովանում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումը». Դերենիկ Մալխասյան
6418:00
«Էփշտեյնն ԱՄՆ-ում վեց գաղտնի պահոց ուներ, որտեղ թաքցնում էր իր արխիվը»․ #TheTelegraph
11117:49
«50 և ավելի տարեկան լինելով՝ էս մարդը նոր է պատմություն սովորում»․ Արմեն Հովասափյան
7717:30
«Ձեր ստերն ու տված կտերը էլ չեն անցնում»․ Ոսկան Սարգսյան
7717:18
Ռուբեն Ռուբինյանն այցելել է Սաղմոսավանք, հանդիպել Տեր Օշինի հետ (տեսանյութ)
9817:12
«Ձեր ադրբեջանցիներին խորհուրդ տուր՝ Արցախի եկեղեցիները չպղծեն»․ Նիկողոս Հովհաննիսյան
11516:36
